▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

ՀՀ կառավարության հետ որևէ մեկը չի կարող շանտաժով խոսել.Նիկոլ Փաշինյան

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը Երևանում է

Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Այս տարվա առաջին կիսամյակում զբոսաշրջության ոլորտում արձանագրվել է 12 8% աճ

Ի՞նչ են սովորում երեխաները «Վիքիճամբար-ԱԻՆ»-ում



2019-07-12 16:31:05

 

«Վիքիճամբար-ԱԻՆ» ուսուցողական միջոցառում 

 

Արտակարգ իրավիճակների նախարարության և «Վիքիպեդիա Հայաստան» կազմակերպության նախաձեռնությամբ Ծաղկաձորի «Ալպինա» հանգստյան տանը տեղի ունեցավ «Վիքիճամբար-ԱԻՆ» ուսուցողական միջոցառում:

Ճամբարի հիմնական նպատակն է երեխաների համար ստեղծել հետաքրքիր հարթակ, որպեսզի նրանք զարգացնեն ստեղծագործական երևակայությունը՝  լավացնելով լեզվական հմտությունները: Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներն իրականացրին վարժանք-խաղեր, որոնք ուղղված էին արտակարգ իրավիճակների ժամանակ իրազեկվածության մակարդակի  բարձրացմանը։

«Ամեն տարի ճամբարում փորձում ենք նորամուծություններ մտցնել և այս տարի որոշեցինք համագործակցել ԱԻ նախարարության հետ՝ միասին կազմակերպել ուսուցողական վարժանք-խաղ, որպեսզի  երեխաները որոշակի պատկերացում ունենան, թե ինչ է տարհանումը, ինչպես պաշտպանվել հրդեհից, ինչ անհրաժեշտ իրեր պետք է վերցնել և այլն։ Նրանք  կարողանում են ստեղծել գիտելիք ուրիշների համար։ Ճամբարների երեխաներն ամբողջ օրը ունենում են հագեցած գրաֆիկ՝ սպորտային խաղեր, մշակութային միջոցառումներ և խմբագրում»,- մեզ հետ զրույցում ասաց ճամբարի ղեկավար Դավիթ Սարգսյանը։ Նա նշեց, որ Վիքիպեդիայում, Վիքիբառարանում և Վիքիդարանում խմբագրում են 9-14 տարեկան երեխաներ Հայաստանի տարբեր մարզերից, ներառյալ Արցախից։

 

Միջոցառման առաջին հատվածում  «Վիքիճամբար»-ի երեխաների համար  ՃԿՊԱ մշակույթի կենտրոնի «911» մանկական թատերախմբի փոքրիկ դերասանները ներկայացրեցին «Աղետիկ» երաժշտական-ուսուցողական բեմադրությունը։ Ներկայացման ավարտից հետո փոքրիկները դիտեցին  ԱԻ նախարարության և «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից պատրաստված ուսուցողական մուլտֆիլմեր՝ երկրաշարժի, ջրհեղեղի և հրդեհի մասին, որից հետո կազմակերպվեց վիկտորինա խաղ: Հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով. Գոռ Եղիազարյանն արժանացավ «Տեսաֆիլմի լավագույն վերլուծող փոքրիկ փրկարար»-ի կոչմանը, Շահանե Թադևոսյանը՝ «Հրդեհային իրավիճակում արագ կողմնորոշվող փոքրիկ փրկարար»-ի  և Միքայել Ալավերդյանը՝ «Արագ արձագանքման բարձր հմտություն ունեցող փոքրիկ փրկարար»-ի կոչումներին:

13-ամյա Գոռ Եղիազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Վիքիպեդիայում խմբագրում է Վիքիբառարան, Վիքիդարան բաժինները։ «Վիքիպեդիային ծանոթ եմ շատ վաղուց, սկսել եմ խմբագրել անցյալ տարի»։ Փոքրիկ Գոռը շնորհակալություն հայտնեց «Աղետիկ» երաժշտական-ուսուցողական բեմադրության կազմակերպիչներին և ասաց. «Ներկայացման և մուլտֆիլմերի շնորհիվ մենք տեղեկացանք, թե ինչպես պետք է պաշտպանվել հրդեհի, երկրաշարժի և ջրհեղեղի  ժամանակ։ Հրդեհի ժամանակ պետք է  թաց կտորով ծածկել ամբողջ մարմինը և սպասել  մինչև հրշեջ-փրկարարները կհասնեն օգնության, իսկ ջրհեղեղի դեպքում, եթե բնակելի շենքի տարածքում ենք գտնվում, անհրաժեշտ է անվտանգ գոտի բարձրանալ։ Փոքրիկ Արամը նշեց,  որ փորձել է խմբագրել, ինչ-որ նյութեր թարգմանել տարբեր լեզուներից ԱԻ նախարարության Վիքիպեդիայի էջում։

Ուսուցողական միջոցառման հաջորդ հատվածում երեխաները խաղացին «Ժամանակի կառավարման թիմային խաղը։ Յուրաքանչյուր ջոկատին տրվում են քարտեր, որոնց վրա գրված են առաջադրանքներ և 7 րոպե ժամանակ  այն կատարելու համար։

Ավարտին երեխաների համար կազմակերպվեց  տարհանման ուսումնական վարժանք։ Ազդարարման համակարգի միջոցներով տրվեց տագնապի ազդանշան և հնչեց տարհանման հրահանգը:

Դեպքի մասին ահազանգ ստանալուց հետո ժամանեցին հրշեջ-փրկարարներն ու անմիջապես սկսեցին հանգստյան տան տարածքում իրականացնել բացազատման, հետախուզության և հրդեհաշիջման աշխատանքներ: Հրշեջ-փրկարարները շենքում արգելափակված տուժածներին դուրս բերեցին և մոտեցրին տարածքում հերթապահություն իրականացնող առաջին բուժօգնության հրահանգչին՝ համապատասխան օգնության ցուցաբերելու նպատակով։ ՀՀ ԱԻՆ ՓԾ Հրազդան քաղաքի թիվ 44 ՀՓՋ-ի առաջին օղակի հրամանատար փ/ծ ավագ Սևակ Ավետիսյանը երեխաներին ներկայացրեց կրակմարիչից օգտվելու կանոնները:

Ուսումնական վարժանքին  հետևում էր ՀՀ ԱԻՆ ՓԾ Հրազդան քաղաքի թիվ 44 ՀՓՋ-ի հրամանատար, փ/ծ մայոր Սամվել Դավթյանը։ Տարհանման ավարտին Սամվել Դավթյանը, ողջունելով երեխաներին, կարևորեց արտակարգ պատահարների ժամանակ իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքները. «Պետք է հիշել, որ արտակարգ իրավիճակներում, առանց խուճապի մատնվելու, անհրաժեշտ է անմիջապես զանգահարել 911 ծառայություն¦: Սամվել Դավթյանը ներկաներին մաղթեց, որ աղետները լինեն միայն վարժանքի տեսքով, և նրանք երբեք ականատես չլինեն իսկական աղետի:

Հագեցած օրվա ավարտին  ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոնի¦ ուսումնական բաժնի հրահանգիչ, փրկարար ծառայության կապիտան Սիրարփի Թադևոսյանը  երեխաներին սովորեցրեց, թե ինչպես ցուցաբերել առաջին օգնություն տարբեր իրավիճակներում:  

 

ԱԻՆ







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.