ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մարությանի կազմակերպածից հետո ես համաձայն եմ, որ մեր թաղի աղբը մի օր էլ չհավաքեն:) Անկրկնելի աշխատանք ա տարված, մշակութային մի հզոր պահապան պատնեշ ա շարված, որի ամեն մի աղյուսը մի հանճար ա, մի փոքրիկ մեծություն:
ՀԳ. Այո, ունեի հրավիրատոմս. ոչ, դրսից որոշեցի նայել, երեխաներիս հետ մի օղակում:)»։
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 25 երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 250 սաներից բաղկացած նվագախումբն ու երգչախումբը ստեղծվել են Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ: