▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրեաները հրաժարվե՞լ են կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Սենսացիոն տեղեկություն է հրապարակել իսրայելական «Մաարիվ-ա-Շավուա» թերթը: Ըստ պարբերականի, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նոտա է հղել Իսրայելի ՊՆ-ին՝ բողոքելով հրեական «Aeronautics Defense Systems» զենք արտադրող ընկերությունից, որի օպերատորները հրաժարվել են «ԱԹՍ-կամիկաձեներից» մեկը ուղղել հայկական դիրքերի վրա: Հոդվածի հեղինակ Յոսի Մելմանը նշում է, որ դեպքը տեղի է ունեցել մոտ մեկ ամիս առաջ, երբ «Aeronautics Defense Systems»-ի ներկայացուցիչները եղել են Ադրբեջանում և Ադրբեջանի ՊՆ-ն փորձել է ընկերության օպերատորներին պարտադրել «ԱԹՍ-կամիկաձեներից» մեկն ուղղել հայկական դիրքերից մեկի վրա: Ադրբեջանցիները որոշած են եղել այն նկարահանել և հրապարակել՝ ցույց տալու համար ադրբեջանական բանակի հզորությունը: Սակայն հրեա օպերատորները հրաժարվեն են կատարել ազերիների պատվերը՝ պատճառաբանելով, որ իրենք իրավունք չունեն զինտեխնիկան կիրառել կենդանի թիրախների նկատմամբ: 

Օպերատորների վրա ճնշում են գործադրել նաև «Aeronautics Defense Systems»-ի ներկայացուցիչները,սակայն օպերատորներն անդրդվելի են եղել: 

«Մաարիվ-ա-Շավուա» թերթը բացահայտել է մի բան, որի մասին մենք գիտեինք 2016 թ-ի ապրիլյան կարճատև պատերազմից հետո: Ահռելի քանակությամբ զինտեխնիկա գնող ադրբեջանցիները չեն կարող դրանք կիրառել: Այդ զինտեխնիկան գործի են դնում դրանք արտադրող երկրների ներկայացուցիչները, որի փաստը բացահայտում ենք ոչ թե մենք, այլ օտարներն՝ այս պարագայում զենք արտադրող և վաճառող հրեական պետության ԶԼՄ-ն:

Այստեղից հետևություն. Ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ մեր դիրքերի և զինվորների վրա հարձակվող զինտեխնիկան գործի է դրվել այն արտադրողների ներկայացուցիչների կողմից, քանի որ ադրբեջանցիները տարրական տգետ են, որ դրանք օգտագործեն: 

Գագիկ Համբարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին