▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սազու՞մ է. Փաշինյանը՝ սուպերվարչապետական կոստյումի և վարչապետի ու նախագահի լիազորությունները բալանսավորելու մասին

 

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ արդյո ՞ք Նիկոլ Փաշինյանը  իրեն հարմարավետ է զգում այն սուպերվարչապետական կոստյումի մեջ, որը Հրայր Թովմասյանը «պատրաստվել էր» Սերժ Սարգսյանի հագով, և արդյո՞ք չի ցանկանում դրանից հրաժարվել և բալանսավորել վարչապետի ու նախագահի լիազորությունները։

«Սազո՞ւմ է»,– հարցին ժպիտով արձագանքեց վարչապետը, ապա նշեց.

«Դուք ասում եք վարչապետի եւ նախագահի լիրազորությունների բալանսավորման ասին, իսկ ո՞վ է ասում, որ բալանսավորումը պետք է լինի դրանց միջև, և բալանսավորումը չի կարող տեղի ունենալ վարչապետի եւ նախագահի միջև։ Օրինակ, դուք գիտեք՝ ո՞վ է Գերմանիայի նախագահը։ Գիտեք, շնորհավորում եմ ձեզ այդ կապակցությամբ, որովհետև շատերը չգիտեն։ Եթե պետությունը կարող է ունենալ երկու ղեկավար, ուրեմն դա այդ պետության վերջն է։ Հայաստանի Հանրապետությունում պետությունը չի կարող ունենալ երկու ղեկավար, ինչպես Գերմանիան չի կարող ունենալ երկու ղեկավար։

Հայաստանում այսօր հաստատված է խորհրդարանական համակարգ, և հետևաբար, իշխանությունը, պետության պատասխանատվությունը ևղեկավարումը դրված է կառավարության և վարչապետի վրա։ Բալանսավորումը չի կարող տեղի ունենալ վարչապետի և նախագահի միջև։ Բալանսավորումը պետք է տեղի ունենա օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների միջև»,- ասաց Փաշինյանը, ապա շարունակեց.

 

 

 

 

 

 

 

 

«Երբ ժամանակին ասում էի՝ այս համակարգով ավելի հեշտ է իշխանափոխություն անել, քան նախորդ համակարգով, հիշում եմ, ներկա էին լրագրողներ, շատերն ասում էին՝ այս ինչ է՝ պարզվեց, բացահայտվեց ամեն ինչ։ Համաձայն եմ, որ այդ բալանսավորումը պետք է տեղի ունենա, և այդ մասին արդեն հայտարարել եմ որպես վարչապետի թեկնածու, բայց ուզում եմ, որ բոլորս գիտակցենք, որ դա մի օրում տեղի չի ունենալու։ Եթե դա տեղի ունենա մի օրում, և տեղի ունենա այնպես, որ չապահովի պետական կառավարման համակարգի կայունությունը, ապա մենք կունենանք լուրջ խնդիրներ»:

Կարդացեք նաև՝ ՊԵԿ-ն այսօր բացահայտումներ է անում, որոնք ֆանտաստիկայի ոլորտից էին մի քանի ամիս առաջ. Նիկոլ Փաշինյան

Կլինեն մարդիկ, ովքեր չեն հարմարվի իրավիճակին. վարչապետը՝ կադրային քաղաքականության մասին

Ի՞նչ են քննարկել. Փաշինյանը՝ իր և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպման մանրամասների մասին

Բացառվում է Արցախի խնդրի այնպիսի լուծում, որն ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար. Նիկոլ Փաշինյան

Եթե օրենքով հիմք կա, որևէ մեկը չի պլստալու. Նիկոլ Փաշինյանը Սաշիկ Սարգսյանին ձերբակալելու մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին