▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընդունել եմ ՀՀԿ ցուցակով ընտրություններին մասնակցելու առաջարկը. Դավիթ Շահնազարյան

1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձ­նարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը հաստատում է տեղեկությունները, որ ընդունել է առաջարկը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրացուցակով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:

 

 

 

 

 

 

«Օրվա հրամայականը Հայաստանի ու Արցախի պետականությունների անվտանգությունը հեղափոխականության սպառնալիքներից պաշտպանելն է»,-ասում է նա`Tert.am-ի հետ զրույցում :

– Պարո՛ն Շահնազարյան, տեղեկություններ են շրջանառվում ՀՀԿ ցուցակով խորհրդարանական ընտրություններին Ձեր մասնակցության վերաբերյալ: Որքանո՞վ են դրանք արժանահավատ:

– ՀՀԿ ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու առաջարկն ստացել եմ այսօր և ընդունել այն: Իմ այս որոշման հիմքում խորը մտահոգություններն են` կապված Հայաստանի և Արցախի Հանրապետություններին սպառնացող հարաճուն վտանգների հետ:

Գործող հեղափոխական վարչախումբը ոչ միայն եղած մարտահրավերներին ու սպառնալիքներին համարժեք քաղաքականություն չի վարել, այլև վեցամսյա իր գործունեությամբ ու անգործությամբ բազմապատկել է եղածները, ավելացրել նորերը: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` 1988-ից ի վեր երբեք սպառնալիքներն ու մարտահրավերներն այնքան վտանգավոր ընթացք չեն ունեցել, որքան ներկայում: Օրվա հրամայականը Հայաստանի ու Արցախի պետականությունների անվտանգությունը հեղափոխականության սպառնալիքներից պաշտպանելն է:

– Այսինքն, պարո՛ն Շահնազարյան, դուք ստանձնում եք նաև պատասխանատվություն ՀՀԿ-ի համա՞ր:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին