▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակը քաղաքական աջաբսանդալ էր. Շարմազանով

news.am-ը գրում է. «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակը քաղաքական աջաբսանդալ էր, չկա քաղաքական գաղափարախոսություն։ Այսօր՝ նոյեմբերի 15–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ–ական Էդուարդ Շարմազանովը։

 

 

 

 

 

 

 

 

 

«Կոռեկտ չէ գնահատել ուրիշների ցուցակը, բայց «Իմ քայլի» ցուցակում քաղաքական գաղափարախոսություն չտեսա, ոնց որ քաղաքական աջաբսանդալ լիներ։ Ես լավ չեմ պատկերացնում՝ մարդիկ ամբողջ կյանքում դեմ են եղել ԵՏՄ–ին, բայց այսօր հայտնվել են մի ցուցակում, որի ղեկավարը ԵՏՄ–ի ջատագովն է, մարդիկ ամբողջ կյանքում դեմ են եղել կարմիր գծերին ու կամերաներին, հիմա մի ցուցակում են հայտնվել, որտեղ պաշտպանում են կարմիր գծերն ու կամերաները։

 

 

 

 

 

 

 

 

 

Չեմ հասկանում՝ ինչ սկզբունքով է ստեղծվել իրենց ցուցակը, պետք է լինի հստակ քաղաքական գիծ, ոնց որ հրապարակի միտինգավոր ժողովրդից ընտրել են, եկել են, ասենք թե 80-90 տոկոս հավաքեցին, բայց հետո ի՞նչ են անելու։ «Իմ քայլ»–ում չեմ տեսնում քաղաքական գաղափարախոսություն, թե ինչը, օրինակ, կարող է միավորել ցուցակի 2–րդ ու 15–րդ համարին»,– ասաց Շարմազանովը։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին