▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջազգային գործընկերները պետք է արձանագրեն՝ ՀՀ-ի հետ չեն լինելու հարաբերություններ, որին իրենք սովոր են․ Փաշինյանը՝ Բելառուսի մասին

«Կարծում եմ, որ մեր բոլոր միջազգային գործընկերները պետք է արձանագրեն մի բան, որ այնպիսի հարաբերություններ, ինչպիսին իրենք սովոր են տեսնել, այդպիսի հարաբերություններ Հայաստանի հետ չեն լինելու, երբ մենք լուռ ու մունջ համակերպվողի դերում ենք… Այնպիսի տպավորություն է, որ շատ-շատերը փորձ են անում կամ պիտի փորձեն մեզ վերաբերվել որպես փոքր երկիր, փոքր ժողովուրդ։ Ես պարզ ասում եմ, որ չի անցնի այդպես, որովհետև հնարավոր է՝ մենք փոքրաթիվ ժողովուրդ ենք, բայց մենք փոքր ժողովուրդ չենք, մենք մեծ ժողովուրդ ենք»,- Գեղարքունիքում համայնքապետերի հետ հանդիպմանը, Բելառուսի հետ հարաբերությունների մասին հարցին պատասխանելիս՝ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը`վստահեցնելով, որ իրենց կառավարությունը պաշտպանելու է երկրի շահերը ու խոստացավ, որ Հայաստանի շահերի հետ հաշվի են նստելու։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գագաթնաժողովից անմիջապես հետո Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ընդունել էր Ադրբեջանի դեսպանին ու հենց նրա հետ քննարկել ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հետ փակ ֆորմատով անցկացրած քննարկումների բովանդակությունը։ Սրա մասին արտահայտվելիս ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պարզաբանում է պահանջելու և՛ Բելառուսի, և՛ Ղազախստանի նախագահներից։

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին