▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել իր և Ալիևի խոսակցությունից

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Վանաձորում մասնակցում է  թիվ 11 մանկապարտեզի բացմանը: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման մասին՝ Փաշինյանն ասել է, որ զրուցել են գերիների փոխանակման մասին.

 

 

 

 

 

 

 

 

«Ցավոք, համաձայնության չենք եկել, որովհետեւ իրենք առաջարկում են բոլորը՝ բոլորին, բայց մենք այստեղ խնդիր ունենք, պետք է քննարկենք նաև Արցախի իշխանությունների հետ»:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ ինքն ու Ալիևը զրուցել են նաև բանակցային գործընթացից: «Դա հանդիպում չի եղել: Գիտեք, որ ԵԱՏՄ խորհրդի նիստից հետո ԱՊՀ ֆորմատով ճաշ էր և այդ ճաշի ժամանակ ենք խոսել»:

 

 

 

Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կուլիսներում զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը:

Կարդացեք նաև՝ Մեր խոսակցությունն ինձ բավարարեց. Փաշինյանը՝ Լուկաշենկոյից պարզաբանում պահանջելու մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին