▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անկեղծորեն, դուք ավելի տեղեկացված եք, քան ես... Բաբկեն Թունյանն՝ Արեն Մկրտչյանին

«Իմ քայլը»  խմբակցությունից պատգամավոր  Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 

 

«Թեղուտի հանքի վերաբացման մասին. Սիրելի՛ ալավերդցիներ, թեղուտցիներ, նաև հորդորում եմ չտրվել շրջանառվող սուտ, մանիպուլյատիվ տեղեկություններին, դրանց չհավատալ և չշրջանառել դրանք»։ Արեն Մկրտչյանը նաև տարածել է իր հարցն ուղղված ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Բաբկեն Թունյանին. վերջինս, արձագանքելով գործընկերոջ հարցին, նշում է.« Անկեղծորեն, դուք, լինելով վարչապետի օգնականը, ավելի տեղեկացված եք, քան ես»:  Հիշեցնենք, որ Թեղուտի հանքի նոր ներդրողը չի կարող սկսել հանքի շահագործումը, Valex- ը 4000 դոլար պարտքի համար դատական հայց է ներկայացրել:   

 

 

 

«Իմ քայլը»  խմբակցությունից Արեն Մկրտչյանն իր ելույթում  պատրաստակամությունն է հայտնում համագործակցել Անդրանիկ Քոչարյանի հետ: Հիշեցնենք, որ  Անդրանիկ Քոչարյանը  Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի  թեկնածուն է խորհրդարանական մեծամասնությունից:
Արեն Մկրտչյանն իր ելույթում անդրադարձել է նաև Զինված ՈՒժերի հետ  կապված կոռուպցիոն դրսևորումների մասին:

Նշենք նաև, որ «Իմ քայլը»  խմբակցությունից Արեն Մկրտչյանն իր մեկ այլ ելույթում  պատրաստակամությունն է հայտնել համագործակցել Անդրանիկ Քոչարյանի հետ: Հիշեցնենք, որ  Անդրանիկ Քոչարյանը  Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի  թեկնածուն է խորհրդարանական մեծամասնությունից:

Արեն Մկրտչյանն իր ելույթում անդրադարձել է նաև Զինված ՈՒժերի հետ  կապված կոռուպցիոն դրսևորումների մասին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին