▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Դուք կարող եք, ձեր մեջքին կանգնած է ողջ հայությունը․․․Գուսան Հայկազունը՝ Նիկոլ Փաշինյանին

«Ձանձրալի» երկրից ներգաղթել է աշխարհի ամենահետաքրքիր երկիրը. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է ներկայացրել

Ի՞նչ է , մեխյո՞ր, արծա՞թ․․․Արմեն Սարգսյանը հետաքրքրվել է ձեռքի աշխատանքներով

Ստյոպա Սաֆարյանը հայտնել է, թե ինչն է եղել վթարի ենթարկվելու պատճառը

Նիգմատուլինը հրավիրել է Արարատ Միրզոյանին պաշտոնական այց կատարել Ղազախստան՝ երկխոսությունը շարունակելու նպատակով



2019-05-20 17:37:09

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին մասնակցելու նպատակով Բիշքեկում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 19-ին հանդիպել է Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի հետ:

Ողջունելով գործընկերոջը՝ Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր է նոր լիցք հաղորդել հայ-ղազախական միջխորհրդարանական համագործակցությանը:

Ազգային ժողովի նախագահը գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջեւ հետեւողականորեն զարգանում է քաղաքական երկխոսությունը, ակտիվանում են միջպետական շփումները:

Կողմերն արձանագրել են ակտիվ փոխգործակցության պատրաստակամությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում եւ շեշտել փոխադարձ շահագրգռվածությունը երկկողմ տնտեսական համագործակցության հետագա արդյունավետ զարգացման հարցում:

Ըստ Արարատ Միրզոյանի՝ խորհրդարանական բաղադրիչն իր ուրույն դերն ունի հայ-ղազախական հարաբերություններում՝ նշանավորելով միջխորհրդարանական բարեկամական խմբերի դերը: Այս առումով օրենսդիր մարմնի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ մոտ օրերս Նուր-Սուլթանում կկայանա Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբերի անդրանիկ նիստը:

 

 

 

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մեծապես կարեւորել է նաեւ համագործակցությունը միջազգային խորհրդարանական կազմակերպություններում:

Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինը, շնորհավորելով Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Երկուստեք բարձր է գնահատվել Ղազախստանի հայ համայնքի դերը երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային եւ հասարակական կյանքում: Մաժիլիսի նախագահը ներկայացրել է իր պատվիրակության կազմում ընդգրկված հայազգի պատգամավոր Նարինե Միքայելյանին, ով Մաժիլիսի օրենսդրության եւ դատաիրավական ռեֆորմների հանձնաժողովի անդամ է: Շեշտվել է, որ Ղազախստանի 11 քաղաքներում գործում են հայերի մշակութային միություններ:

Նուրլան Նիգմատուլինը շնորհակալություն է հայտնել այս տարվա սեպտեմբերի 24-25-ին Նուր-Սուլթանում կայանալիք Եվրասիական երկրների խոսնակների համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար: Ի պատասխան Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ Ազգային ժողովը մեծապես կարեւորում է այդ հարթակը եւ տեղեկացրել, որ հայկական կողմն առաջարկելու է հաջորդ նիստն անցկացնել Երեւանում:

Նուրլան Նիգմատուլինը հրավիրել է Արարատ Միրզոյանին պաշտոնական այց կատարել Ղազախստան՝ երկխոսությունը շարունակելու նպատակով:

Հանդիպման ավարտին Մաժիլիսի նախագահը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին 2019թ. հունիսի 9-ին միջխորհրդարանական կազմակերպությունների դիտորդական առաքելությունների կազմում ՀՀ ԱԺ պատգամավորներ ընդգրկելու համար:

Դիտեք նաև՝







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.