▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես Սերգեյ Սարգսյանը, Գլումովը, նախկին վարչապետը և այլ հայտնի դեմքեր թելադրություն կկարդան ցանկացողների համար

 

Մարտի 18-ին Հայաստանում առաջին անգամ կյանքի է կոչվելու «Թելադրություն» նախագիծը, որի նախատիպը եղել է Ռուսաստանում: Այս մասին Asekose.am-ին ասաց նախագծի կազմակերպիչներից Հայկ Դավեյանը: Նրա խոսքով` «Թելադրություն»-ը տեղի է ունենալու միաժամանակ մի քանի հարթակներում,  մասնակիցները գրելու են 200-250 բառից բաղկացած միջին բարդության թելադրություն: Հարկ է նշել, որ թելադրություն գրելու համար տարիքային սահմանափակում չկա:

«Ռուսաստանում նմանատիպ նախագիծ արդեն բավական երկար ժամանակ է, ինչ անցկացվում է: Որոշեցինք նման գաղափար այստեղ էլ իրականացնել, որից հետո  սոցիալական հարթակներում կքննարկենք հիմնական սխալները: Նպատակներից մեկը սեփական գրագիտության մասին պատկերացում ունենալն է. այս նախագիծը գնահատման մեթոդ չէ, մենք պարզապես քննարկելու ենք, թե որոնք են տարածված սխալները: Համացանցում ներկայացվելու է տեքստի վերլուծված տարբերակը և բացատրությունը»,- ասաց մեր զրուցակիցը:

Հայկ Դավեյանի խոսքով` այս նախագիծն իրականացվելու է նաև մարտի 17-ին՝ Մոսկվայում, հայ համայնքի համար: Պարզապես այնտեղ մեկ օր շուտ է տեղի ունենալու, որովհետու ՌԴ-ում նախագահական ընտրություններ են:

Հայկի խոսքով` այս պահին արդեն շուրջ 300 հայտ են ստացել, սակայն իրենք ակնակալում են, որ կլինեն մոտ 500 մասնակիցներ: Անդրադառնալով բուն թելադրությանը` Հայկը նշեց, որ դրա հեղինակը ժամանակակից հայ գրող է.

«Այս փուլում տեքստը ստուգվում է ակադեմիական մասով: Մենք այս նախագիծը շարունակական դարձնելու նպատակ ունենք: Բացի դրանից, ուզում ենք հասկանալ, թե որոնք ենք ներկայումս ամենատարածված սխալները: Այս ձևով նաև փորձելու ենք վերհանել տրանսլիտի խնդիրը, որովհետև մասնագետների կարծիքով՝ շատ երիտասարդներ սոցիալական ցանցերում լատինատառ գրելու պատճառով, օրինակ, կարող են սխալմամբ գրել «դզուկ», ոչ թե` «ձուկ»: Նպատակ ունենք նաև հետագայում  նախագծի աշխարհագրությունն ընդլայնելու»:

Նշենք, որ որպես թելադրողներ էլ ընտրվել են հանրությանը հայտնի մարդիկ` Armcomedy-ի Սերգեյ Սարգսյանը, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, հաղորդավար Եգոր Գլումովը և այլք:

Նշենք, որ կազմակերպիչների կողմից համացանցում զուգահեռ անցկացվում է «Փրկի՛ր բառը» մրցույթը, որի շրջանակներում ընտրելու են բառեր, որոնք հայերենում գործածությունից դուրս են մղվում, օրինակ` «լոլիկ»-ը, որն առավել հաճախ շատերն ասում են «պոմիդոր»: Ֆեյսբուքում ամենահետաքրքիր բառերը ներկայացնողները ստանալու են մրցանակներ: 

Фото Թելադրություն.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս հղումով կարող եք ծանոթանալ «Թելադրություն» նախագծի մանրամասներին, ինչպես նաև հայտ լրացնել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին