▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ միլիոնատերն իր նոր կայքի դիզայնը ներկայացրել է հայկական դրոշի գույներով

Reddit ու Initialized Capital կայքերի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը ներկայացրել է իր նոր Initialized.com կայքի դիզայնը։ Ալեքսիսի կայքի խորհրդանիշն է դարձել մեղրակերը: Կայքի դիզայնի համար ֆոնային են դարձել հայկական դրոշի գույները:

«Մեղրակեր, ինձ դուր է գալիս մեր Initialized.com կայքի դիզայնը, որը Ջենն ու նրա թիմն են ստեղծել։ Ես նաև ստեղծել եմ արդեն մեր Instagram-ը՝ մեր թիմի պրոֆիլներով ու պատմություններով»,- գրել է Ալեքսիսը` մեկնաբանություններում ավելացնելով` ոչինչ պատահական չէ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին