▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժի Վաչոն վճարել է դատարանի սահմանած 1 միլիարդ դրամ գրավը. նա ազատ է արձակվել

 

Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանը վճարել է դատարանի սահմանած 1 միլիարդ դրամ գրավը:

Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանը կալանավորվել էր հունիսի 27-ին. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար:

Վերջինս Երեւան քաղաքի Չարենցի փողոցի 12 հասցեում գտնվող «Յունիբանկ» ՓԲԸ-ի մուտքի մոտից բերման ենթարկելուց հետո  ներկայացրել էր ձեռքին առկա պայուսակի պարունակությունը, որում եղել է 120 հազար ԱՄՆ դոլար, ինչպես նաեւ 436 միլիոն ՀՀ դրամ՝ Վաչագան Ղազարյանի անվամբ գրանցված ավանդային հաշվեհամարից:

Ըստ Վաչագան Ղազարյանի՝ կանխիկացման նպատակը եղել էր գումարն իրական տիրոջը վերադարձնելը, իսկ թե ով էր գումարի իրական սեփականատերը՝ Ղազարյանը չէր ցանկացել հայտնել:

 

 

 

Կարդացեք նաև՝ Սերժի Վաչոն ազատ կարձակվի 1 միլիարդ գրավի դիմաց

Սերժի Վաչոն կալանավորվեց

Սերժի Վաչոյին մեղադրանք առաջադրվեց. քննիչը կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին