▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատարանի շենքի պատուհանի ապակին վնասված է ներսից, ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

 

Արդեն տեղեկացրել ենք, որ Ացախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը այսօր իր ֆեյսբուքյան էջում լուսանկար էր տեղադրել, որին  կից գրել էր հետևյալը. «Վարչապետի հրահանգով հավաքված խառնամբոխն արդեն իսկ հասցրել է կոտրել ապակիներ, քաշքշել աշխատանքի գնացող դատավորների։ Ոստիկանությունը անգործության է մատնված»։

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ ոստիկանությունից ՀԺ-ին հայտնել են, որ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի պատուհանի ապակին կոտրված է ներսից: Դրսից որեւէ վնասվածք չկա, ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Ֆեյսբուքյան օգտատեր Վահագն Ալեքսանյանն էլ այս հարցի վերաբերյալ գրել է.

«Ցավով պիտի նշեմ, որ Արցախի նախկին ՄԻՊ-ը զբաղված է էժանագին ստեր և մանիպուլյացիա տարածելով։ Հրավիրում եմ բոլոր լրատվականների ուշադրությունը՝ ապատեղեկատվության հակազդման գործին։ Ռուբեն Մելիքյանի նկարում երևացող Աջափնյակ շրջանի դատարանի պատուհանն է։ Այն երկշերտ է, կոտրված է ՆԵՐՍԻ շերտը։ Ներսում ոչ մի աշխատակից չհանդիսացող անձ չկա։ 
Կոչ եմ անում իրենց իրավապաշտպան համարող անձանց զերծ մնալ սուտ ու կեղծիք տարածելու արատավոր պրակտիկայից»։

Գրառմանը կից Ալեքսանյանը տեղադրել է այս լուսանկարը՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին