▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքական սերիալում հային դավաճան են ներկայացնում, անունն էլ Կարո. Կարո Փայլան

 

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը դատապարտել է Թուրքիայի պետական ռադիոհեռուստաընկերության (TRT) նախագահին:

 

Պատճառն այն է, որ Ստամբուլի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ հեռուստաալիքը ցուցաբերում է ակնհայտ կողմնակալություն, փոխանցում է Ermenihaber-ը:

Կարո Փայլանը հայտարարել է, որ TRT–ի եթերում երկար ժամանակ հեռարձակվող «Կառավարիչ Աբդուլ Համիդ» սերիալում քաղաքական ուղերձներ են եղել նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի և նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի դեմ։ Փայլանը շեշտել է, որ սերիալում այս անգամ թիրախավորել են հայի կերպարը։ Կարո Փայլանը պատմել է, որ այդ սերիալում հայտնվել է հայի կերպար, ով ներկայացվում է իբրև ստոր, դավաճան մեկը: Կարո Փայլանը տարակուսանք է հայտնել, որ սերիալում որպես դավաճան ներկայացվող հերոսի անունը Կարո է։

Կարո Փայլանը պնդել է, որ հարկատուների հաշվին աշխատող TRT–ն պարտավոր է անկողմնակալ եթերներ ապահովել, ինչպես նաեւ զերծ մնալ ազգային փոքրամասնություններին թիրախավորելուց։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին