▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոսկե ձկնիկը գնում է արձակուրդ, տեղը կոկորդիլոսին հերթապահ է նշանակում. Բաբկեն Թունյանի անեկդոտը

«Իմ քայլի» պատգամավորներ Արտակ Մանուկյանը, Բաբկեն Թունյանն ու Վարազդատ Կարապետյանը համահեղինակությամբ նախագիծ են ներկայացրել ԱԺ-ի քննարկմանը՝ առաջարկելով «Հարկային օրենսգրքում» փոփոխություն կատարել ու պարտատոմսերի շուկայում աշխուժություն մտցնել:

Նրանք առաջարկում են միջնորդավճարները ՝ ԱԱՀ-ից, իսկ  պարտատոմսերի տոկոսավճարները՝  եկամտահարկից ազատել, որպեսզի մեր արժեթղթերը գրավիչ լինեն՝ այլ երկրների հետ համեմատ:

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը քննարկման ժամանակ ասել է, որ եթե անարդարություն են տեսնում, որ պետական պարտատոմսերից ստացվող տոկոսներն ազատված են եկամտահարկից, իսկ մասնավոր ընկերությունների դեպքում՝ ոչ, ապա առաջարկում են՝ թող պետական պարտատոմսերի տոկոսներն էլ հարկվեն. «Ասում ենք՝ եկեք վերականգնենք արդարության սկզբունքը, բոլոր պասիվ եկամուտները հարկվում են, ինչո՞ւ պետք է այս մեկը չհարկվի: Եկեք գանք հավասարության»:

 

 

 

Սա լսելով՝ հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը անեկդոտ  է հիշել. «Ոսկե ձկնիկը գնում է արձակուրդ, տեղը կոկորդիլոսին հերթապահ է նշանակում, հետո հետ է գալիս, ասում է՝ հեչ ինչ-որ մեկը քեզ բռնե՞ց, ցանկություն հայտնե՞ց: Ասում է՝ հա, մեկը բռնել էր, ասում էր՝ ուզում եմ ձեռքերս էնքան երկար լինի, որ գետնին հասնի: Ասում է բա ի՞նչ արեցիր, կոկորդիլոսն ասում է՝ ոտքերը կերա: Հիմա ձերն է, մենք ասում ենք սա ազատենք, դուք ասում եք՝ բռնենք նա էլ հարկեն»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին