▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի մտերիմները հեռացել են.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի՝ Արտյոմ Կանեւսկոյի սպանված թիմակից Կարեն Դավթյանի հարազատները տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնություն:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` սպանված Կարենի հարազատները դեպքից երկու ամիս անց փակել են Էջմիածին քաղաքի իրենց բնակարանի դռները եւ ընտանիքով տեղափոխվել են Մոսկվա:

Ամենայն հավանականությամբ, սպանվածի հարազատները այս քայլին գնացել են իրենց անվտանգությունից ելնելով, քանի որ կատարված սպանությունից անցել է 4 ամիս, սակայն մինչ օրս հայտնի չէ, թե ով կամ ովքեր են հանցագործություն իրականացնողները:

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործով մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ, օպերատիվ-որոնողական միջոցառումներ, սակայն «սայլը» դեռեւս տեղից չի շարժվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին