▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հետաքրքիր իրավիճակ Ռոբերտ Քոչարյանի գործով

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 16-ին ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու եւ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով նրան կրկին կալանավորելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը: Նրա խափանման միջոցի ընտրության հարցը հասցեագրվել է վերաքննիչ քրեական դատարանին, որը օգոստոսի 13-ին որոշում էր կայացրել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու եւ նրան ազատ արձակելու մասին:

 

 

 

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ վերաքննիչ դատարանում այս գործով հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Երկրորդ նախագահի կալանավորման հարցի քննության ժամանակ զարմանալի զուգադիպությամբ արդեն երկրորդ անգամ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին բացակայում է Հայաստանից: Մեզ հայտնի դարձավ, որ լեզվի դասընթացների նպատակով երկու ամիս արձակուրդ է վերցրել եւ մեկնել Լոնդոն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ու հիմա Քոչարյանի գործի քննությունը քրեական վերաքննիչ դատարանի դատավորներից մեկին մակագրելու գործընթացը պետք է իրականացնի Մխիթար Պապոյանը: Թե ում կմակագրվի գործը, պարզ կդառնա առաջիկայում, բայց հաստատ դա չի լինի Քոչարյանին ազատ արձակած Ազարյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին