▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապուշություն. Շահնազարյանը չի կարող իմանալ` ինչ է կատարվել Օմարում. մանրամասնում է Սամվել Բաբայանը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախյան ազատամարտի օրերին՝ 1993թ. դեկտեմբերի 27-ին, Օմարի լեռնանցքում տեղի ունեցած մարտերը դարձել են ներքաղաքական քննարկումների թեմա:

 

 

 

 

Մասնավորապես, ՀՀԿ ընտրացուցակում ընդգրկված անձանցից Դավիթ Շահնազարյանը «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանին մեղադրել էր Օմարի լեռնանցքը հանձնելու համար: Ի պատասխան` Սասուն Միքայելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր, թե Օմարի լեռնանցքը նախքան իր այնտեղ հասնելը արդեն հանձնված էր:

 

 

 

Այս դեպքերի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մանրամասներ է հայտնել ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը՝ հայտարարելով. «Ասել, թե Սասուն Միքայելյանն է հանձնել Օմարը, ապուշություն է… Դավիթ Շահնազարյանը չի կարող իմանալ` ինչ է կատարվել Օմարում, որովհետեւ միայն այնտեղ կանգնած զինվորն ու սպան կարող են իմանալ»:

 

 

 

Ըստ Բաբայանի` այդ օրը եղել է անակնկալ լայնածավալ հարձակում, եւ հայկական զինուժը նահանջել է ողջ ճակատով: Սակայն նաեւ, ըստ նրա, այդ նահանջից հետո եղել է հակահարձակում, եւ ամեն ինչ ավարտվել է հայկական կողմի հաղթանակով, երբ Ադրբեջանը ծնկաչոք զինադադար է խնդրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին