▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր ավտովթար Երևանում. կա 7 վիրավոր

Երևանում երեկ՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22:00-ի սահմաններում Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկում բախվել են Volkswagen Touareg մակնիշի 44 ՍՍ 445 համարանիշի եւ թիվ 28 երթուղին սպասարկող ГАЗ 32213 մակնիշի 4383 Տ համարանիշի ավտոմեքենաները:

 

 

 

 

 

 

Այս մասին գրում է Shamshyan.com-ը: Բախման հետեւանքով Volkswagen Touareg-ը կողաշրջվել է: Վթարի հետեւաքով էլ 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

 

 

 

 

 

 

 

Վիրավորներից մի քանիսն էլ ավտոմեքենաներից դուրս են բերել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ ոստիկանության աշխատակիցների օգնությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին