▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավազակային հարձակում Կոտայքում. զենքի սպառնալիքի տակ հափշտակել են խոշոր չափի գումար

Երեկ` մայիսի 10-ին, դիմակավորված ու ատրճանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում 2 անհայտ անձինք՝ բժշկական դիմակով դեմքերը փակած, որոնցից մեկը եղել է ատրճանակի նմանվող առարկայով, մտել են Աբովյան քաղաքի Հանրապետության 6-րդ շենք և վերելակում սպառնացել նույն շենքի 32 բնակարանի բնակիչ, 66-ամյա Գ. Բ-ին։

 

 

 

 

 

 

 

shamshyan.com-ն է գրում և նշում, որ նրանք վերելակի մոտ ծեծի են ենթարկել Գ. Բ-ին, պահանջել գումար, որից հետո նրան ստիպողաբար տարել են իր բնակարան և այնտեղ շարունակել բռնություն կիրառել, ատրճանակը պահել են գլխին ու պահանջել գումար։ Տուժածին ծեծի ենթարկելուց հետո հափշտակել են նրա մոտ եղած մոտ 230 հազար դրամը և դիմել փախուստի։

 

 

 

 

 

 

Փաստի առթիվ Ռ Մկրտչյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ ավագ քննիչ Սուրեն Կարապետյանի գլխավորությամբ, ում կողմից ՀՀ քր. օր-ի 176 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին