▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Հայտնի ռեմբո-լաչառներից մինչև անհայտ ահաբեկիչներ,քյառթու փոքրիկ երգիչից մինչև վաստակավոր յաիսնիցաներ

Եթե այս տարիքում լինեի, այնպես կանեի, որ մայրս ողջ լիներ.Սարգիս Գրիգորյան

Վախենալ, կծկվել, չխոսել. Հարություն Մովսիսյանը մերօրյա «միջակությունների» մասին

Երբ Արփի Գաբրիելյանը գիտի միայն Վենետիկի ջրանցքների, սակայն ոչ վենետիկյան փառատոնների մասին

Կուսաթաղանթին սիրահարվողներին չեմ պատասխանի. Անահիտ Հարությունյանը` իր և սիրելիի տարիքային մեծ տարբերության մասին



2017-12-11 13:40:49

Օրերս սկանդալային մոդել Անահիտ Հարությունյանը նշում էր իր 26-ամյակը: Երեկոյի ընթացքում Անահիտը ներկայացրել էր իր սիրելիին, ով էլ նրան մուշտակ էր նվիրել: Լուսանկարներից դատելով`կարելի է հասկանալ, որ  Անահիտի և նրա սիրելիի միջև մեծ տարիքային տարբերություն կա, ինչն էլ բուռն քննարվեց համացանցային օգտատերերի կողմից, ավելին` ոմանք նշում էին, որ հանուն գումարի, տվյալ դեպքում` հանուն մուշտակի պետք չէր կապվել իր հոր տարիքի տղամարդու հետ:

Asekose.am-ը զրուցել է մոդելի հետ` փորձելով նրա մեկնաբանությունը ստանալ իրեն ուղղված քննադատությունների վերաբերյալ: Անահիտը նախ նշեց, որ չի հետևել իրեն ուղղված մեկնաբանություններին, ապա ասաց հետևյալը.

«Մի ազգ, ով սիրահարվում է ոչ թե անձին, այլ` իմիջին, կուսաթաղանթին, ավանդապաշտ ընտանիքին, կներեք, ես այդ ազգի ներկայացուցիչների նման մեկնաբանությունները չեմ համարում ադեկվատ, և ինձ համար դրանք չեն կարող որևէ բան փոխել»:

Անդրադառնալով իրեն շահամոլ անվանողներին` Անահիտն ասաց, որ մարդիկ պետք է հասկանան, որ պատահում է նաև այնպես, որ անձը, ում սիրահարվում են, կարող է լինել նաև ունևոր.

«Գուցե մեկնաբանողները դա չեն պատկերացնում, դա իրենց հասանելի չէ, կամ գուցե նման բան նախկինում չեն տեսել, և նրանց պատկերացմամբ նման բան միայն ֆիլմերում կարող է լինել: Նույն մտածելակերպից ելնելով էլ` Հայաստանում կա կարծրատիպ, որ եթե աղջիկը գեղեցիկ է, ուրեմն` անբարոյական է, եթե տղամարդը հարուստ է, ապա նրա կողքի կինը շահամոլ է, կամ եթե աղջիկը 30 տարեկանում ամուսնացած չէ` տանը մնացած է: Նման կարծրատիպերով ազգի մեկնաբանություններին, կներեք, բայց չեմ կարող պատասխանել, թեպետ նրանք իրենց կարծիքն ասելու իրավունք ունեն, սակայն այդ ամենն իմ կյանքում որևէ երանգ չի փոխում»:

Դիտարկմանը, որ քննադատություններն առավելապես ուղղված էին ոչ թե իր կողքի տղամարդու հարուստ լինելուն, այլ նրանց միջև եղած տարիքայինմեծ  տարբերությանը, Անահիտն ասաց.

«Տարիքային տարբերությունն ի՞նչ կապ ունի, ինչքան բաժանություններ են լինում տարիքակիցների միջև: Կարծում եմ, որ տղամարդը պետք է ավելի հասուն լինի, որպեսզի կնոջ համար թիկունք լինի, որպեսզի կինը նաև նրանից բաներ սովորի, իսկ  օրինակ` 28 տարեկան տղան հայաստանյան պայմաններում 24 տարեկան աղջկան ի՞նչ կարող է սովորեցնել, կարծում եմ, որ դեռ մի բան էլ աղջիկը դա կանի, այդ պատճառով էլ այդքան բաժանություններ են լինում»:

Մոդելը չցանկացավ նշել, թե իր և սիրելիի միջև որքան տարիքային տարբերություն կա.

«Մի լսարանի համար, որտեղ այդ ամենին ադեկվատ չեն վերաբերում, համարում եմ, որ կարող եմ դա չբարձրաձայնել»:

Հարցին` արդյո՞ք այս սիրելին այն բելգիացին է, ում մասին Անահիտը պարբերաբար պատմում էր, մոդելը հերքեց` ասելով, որ տվյալ մարդու հետ այլևս սիրային կապ չունի, զուտ ընկերական հարաբերություններ են.

«Պարզապես հասկացանք, որ կին և տղամարդ հարաբերությունները մեզ համար չեն: Ինչ վերաբերում եմ իմ սիրելիին, նա հայ չէ, Միացյալ Նահանգներից է»:

Անահիտի խոսքով`  նոր սիրելիին դեռ չի ներկայացրել իր ընտանիքին, քանի որ այն կարծիքին է, որ պետք է այդ քայլին դիմել, երբ արդեն ցանկանում ես լուրջ քայլեր իրականացնել.

«Ծնողներին պետք է հարգել, սխալ է ամեն ոգևորվածության դեպքում տանել հայրական օջախ և ծանոթացնել նրան, եթե վստահ չես, թե ինչ է լինելու: Եթե նման լուրջ քայլեր լինեն, բնականաբար, ծնողներս կծանոթանան, ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի»:

Մոդելը հերքեց նաև այն խոսակցությունը, որի համաձայն իր սիրելին ամուսնացած է, սակայն չցանկացած մանրամասնել նրա անձնական կյանքը:

Հեղինակ`  Ա. Գրիգորյան

Լուսանկարը` Bravo.am-ի

Կարդացեք նաև` Եթե արդյունքը լինի հրաշալի, գուցե և պատրաստ եմ մերկանալ. Անահիտ Հարությունյան







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.