▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ուղիղ 1 տարի առաջ էս կարգի աննորմալ եմ եղել. Դավիթ Սանասարյան

Տարեք՝ նստացրեք էդ մարդկանց, էս ի՞նչ ձև ա...Նիկոլ Փաշինյանը զայրացավ

Կյանքում ոչ մի բան չի արել, 18 անգամ էլ գործից հանել են.Ծառուկյանն՝ «Իմ Քայլ»-ի պատգամավորի մասին

Սպասվում է ձյուն, Հայաստանին սպառնում են ջրհեղեղներ ու սողանքներ

Դա ինձ ցավ է պատճառում. Անի Քոչարը` տարեդարձի, անսպասելի հանդիպման, տխրելու պատճառի մասին և ոչ միայն



2018-01-26 13:59:56

Արդեն մոտ 4 տարի Գերմանիայում բնակություն հաստատած, «Ես» երիտասարդական ժամանացային ամսագրի հիմնադիր, մոդել Անի Քոչարն օրերս նշում էր ծննդյան տարեդարձը: Asekose.am-ի հետ զրույցում Անին պատմել է օտարության մեջ ծնունդը նշելու, անսպասելի հանդիպման, տոնական օրերին տխրելու պատճառի մասին և ոչ միայն:

«Անկեղծ ասած` այս տարի իմ տարեդարձը, առհասարակ,  մտադրված չէի նշել, որովհետև շատ ծանրաբեռնված շրջան է ինձ մոտ` վերապատրաստման դասեր, աշխատանք, գործեր, շատ դժվար է, և ծնունդ կազմակերպելու եռանդ չկար: Բացի դրանից, այն քաղաքում, որտեղ ես եմ բնակվում, հայկական ռեստորան չկա, իսկ ես կցանկանայի հայկական միջավայրում տարեդարձս նշել: Սակայն իմ շատ սիրելի մի անձնավորություն որոշեց Բելգիայից ժամանել Գերմանիա և միասին  նշել տարեդարձս, ինչն էլ առիթ եղավ, որ նշեմ այն»,- պատմեց Անին:

Պարզվում է, որ Անիի` Բելգիայում ապրող երկրպագուհին` Լիլիթը, երկար տարիներ է, ինչ հետևում է նրա գործունեությանը:

«Լիլիթը շատ երկար տարիներ հետևել է իմ գործունեությանը, իմ ամսագրի գործունեությանը և մշտապես վիրտուալ տիրույթում ինձ հետ կապի մեջ է եղել: Մենք վերջին տարիներին  վիրտուալ տիրույթում մտերիմ ընկերուհիներ էինք դարձել, բայց նա հատուկ ժամանեց Գերմանիա` անձամբ ծանոթանալու  և ծննդյանս օրը միասին նշելու համար: Դրա համար ես որոշեցի փոքրիկ միջոցառում կազմակերպել իմ և ընկերուհիներիս համար: Շատ փոքր խմբով ենք նշել, չնայած` Գերմանիայում էլ հասցրել եմ ընկերներ ու բարեկամներ ձեռք բերել, ինչն ինձ միայն ուրախացնում է:Այնպիսի ձևաչափ էր, որ կանանցով նստենք, զրուցենք, վայելենք մեր ազատ ժամանակը` առանց մեր փոքրիկների: Մի գաղտիք ասեմ` անկեղծ ասած` ես չեմ սիրում իմ տարեդարձներն ինքս կազմակերպել, միշտ նախըտրել եմ, որ այդ օրը իմ հարազատները, մտերիմները, իմ սիրելի անձնավորությունն անակնկալ մատուցի, այդ իսկ պատճառով շատ չեմ ջանում, որ տարեդարձս ինչ-որ մեծ տոնակատարություն դառնա: Որդուս հետ առանձին ենք նշել: Նա արդեն բավական մեծ է, 6 տարեկան է, շատ լավ հասկանում է, որ մայրիկի տարեդարձն է, ինքը նույնպես բազմաթիվ նվերներ էր ստացել, որոնց համար շատ ավելի ուրախ էր (ժպտում է): Հենց միայն նրա ներկայությունն ինձ համար արդեն տոն է»,- մանրամասնեց մեր զրուցակիցը` հավելելով, որ այս տարեդարձն իր տեսակով շատ հիշարժան էր.

«Այս տարեդարձը շատ նշանավոր էր, չնմանվող մյուս տարեդարձներին, հետաքրքիր` իմ երկրպագուհու ժամանումով: Հյուրեր ունեի նաև այլ երկրներից, սակայն շատ անձնական է, այս պահին չեմ ցանկանա այդ մասին խոսել: Միգուցե գա ժամանակը, երբ բացեմ փակագծերը: Ես շատ ուրախ եմ, որ իմ կողքին կան մարդիկ, ովքեր ինձ համար սրտացավ են , ովքեր ուրախանում են իմ ուրախությամբ, տխրում իմ տխրությամբ, ովքեր անտարբեր չեն իմ ցավի կամ դժվարության նկատմամբ: Ես փորձում եմ, որ իմ կողքին մշտապես նման մարդիկ լինեն»:

Անիի խոսքով`  արտերկրում ամեն ինչ այնպես չէ, ինչպես պատկերացնում ենք մենք` Հայաստանում ապրող հայերս.

«Հայաստանում ապրողներին թվում է, թե Եվրոպայում ամեն ինչ նորաձև, գերժամանակակից, շքեղ ու ճոխ է: Իրականում նման բան չկա, հատկապես` Գերմանիայի այն քաղաքում, որտեղ ես եմ ապրում, սովորական քաղաք է, ոչնչով աչքի չընկնող, ավելին` ես երբեմն ասում եմ, որ սա մի գյուղաքաղաք է: Այստեղ չկան շքեղ ռեստորաններ կամ տոնակատարությունների սրահներ, այնպես որ Հայաստանում ավելի մեծ ընտրության հնարավորություն ունեն: Այստեղ որևէ ռեստորանում երաժշտություն առկա չէ, ցավոք, տարեդարձն անցնում է առանց երաժշտության»:

Անին խոստովանում է, որ իր համար կարևոր օրերին փոքր-ինչ տխրում է, որի պատճառն ընտանիքից և հարազատներից հեռու լինելն է.

«Իմ ծննդյան տոնին, Սուրն Ծնունդին, Ամանորին և այն բոլոր տոներին, որոնք ինձ համար կարևոր են, ինձ վրա մի փոքր տխրություն է իջնում, քանի որ գտնվում եմ ծնողներիցս, ավագ քրոջիցս հեռու, ստիպված եմ օտարության մեջ ընկերներիս և մյուս քրոջս հետ տարեդարձս նշել: Դա իրականում ինձ ցավ է պատճառում, քանի որ շատ լավ կլիներ, որ մարդը գոնե իր կյանքի հիշարժան օրերը կարողանար իր ընտանիքի ու հարազատների հետ նշել»;

Անին նշեց, որ մինչ օրս վիրտուալ տիրույթում ստանում է շնորհավորանքներ, հաղորդագրություններ, նվերներ, որոնցից յուրաքանչյուրը յուրովի թանկ է իր համար.

«Ես ինձ շատ երջանիկ եմ համարում, որ շատերն ինձ չեմ մոռացել, անհամբերությամբ սպասում են իմ վերադարձին, անտարբեր չեն իմ անձի նկատմամբ: Նրանք հարյուրավոր են, որոնց մեջ կան նաև հասարակությանը հայտնի մարդիկ, ովքեր անընդհատ գրում են, հետաքրքրվում, ես բոլորին շնորհակալ եմ»:

Զրույցի վերջում Անին խոստովանեց, որ բազմաթիվ նորություններ ունի, սակայն փակագծերը դեռ չի ցանկանում բացել.

«Կյանքում, բնականաբար, փոփոխություններ շատ կան: Կյանքն առաջ է գնում, ժամանակն առաջ է շարժվում: Ես տեսակով ակտիվ  մարդ եմ, և իմ կյանքում ամեն ամիս է նորություն լինում»:

Կարդացեք նաև` Հիասթափությունն առավել սարսափելի է… Անի Քոչարը` Հայաստանից մեկնելու ճակատագրական որոշման մասին և ոչ միայն

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.