▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասմիկ Կարապետյանը հասավ իր ուզածին, մարդիկ հիասթափվեցին ինձանից. Շուշան Պետրոսյան

Օրերս Կանադայից վերադարձած երգչուհի Հասմիկ Կարապետյանը հյուրընկալվել էր Asekose.amՓոփ Արտ հաղորդմանը, որի շրջանակներում նշել էր, որ հեղափոխությունից հետո իր մտերիմ ընկերուհին` Շուշան Պետրոսյանը, իրեն ջնջել է ընկերների ցանկից: Boomnews.am-ը թեմայի վերաբերյալ զրուցել է երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

«Ինձ համար շատ ցավալի է։ Ես սպասում էի, որ Հասմիկը, Հայաստան գալով, ինձ այցի կգա, որ մենք խոսենք դրա մասին։ Սակայն իմ սպասումները չարդարացան։Ես անգամ տեղյակ չէ, որ նա Հայաստան է եկել, ես ժամանակ չունեմ սոցցանցերին հետևելու։ Իսկ նրա այդ քայլի մասին տեղեկացել եմ միայն այն ժամանակ երբ սկսեցի սպառնալիքներով ու վիրավորանքներով նամակներ ստանալ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նա հասավ իր ուզածին, մարդիկ հիասթափվեցին ինձանից։ Չեմ կարծում, թե դիմացինին նվաստացնելով, դու դրանով կբարձրանաս, դա PR քայլ կլինի քեզ համար և դա էլ այն դեպքում, երբ ասում ես, որ մինչև հիմա սիրում ես այդ մարդուն։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ամեն դեպքում նա ինձ համար շարունակում է մնալ իմ Հասիկոն, ես դատավոր չեմ, ինձ համար մի դատավոր կա միայն, այլ էլ երկնքում»։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև` Շոկային էր, որ Շուշան Պետրոսյանը ջնջեց ինձ ընկերների ցանկից. ինչպե՞ս հեղափոխությունը վերջ դրեց երգչուհիների մտերմությանը

Կարդացեք նաև` Հետևեք, նոր «վերլուծություններ» արեք, ոչ թե ասեք՝ պատգամավոր է դարձել, գիրացել է. Շուշան Պետրոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին