▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ե՞ս եմ խնդրով, որ զգում եմ մարդկանց մեջ էներգիայի պակաս, թե՞ իրոք փաստը կա... Նազենի Հովհաննիսյան

 

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.

На данном изображении может находиться: 1 человек, сидит и часть тела крупным планом

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ի՞նչ է պատահել մարդկանց էներգիային, ո՞վ կասի։ Մի տեսակ մարած, անկյանք ու անցանկություն հոգիներ ասես լինեն։ 

Ում հետ շփվում ես հուսահատ ու մինորային վիճակ ես զգում, էներգիայի պակաս կա, տալիս ու տալիս ես, բայց դոնոր լինել միայն չի կարող մարդ, ախր երբեմն էլ պետք է ստանա փոխադարձաբար։ Դասի գնում են առանց հաճույքի, աշխատանքի՝ նույնպես առանց հաճույքի, ընկերներով շփվում են՝ մի տեսակ անհավես, մի րոպե շուտ տուն (կամ ավելի ճիշտ ինտերնետ) փախչելու հույսով, նայում ես հանդիսավարին՝ էլի էներգիա չունի, ծանոթիդ զանգում ես ծնունդը շնորհավորես՝ նորից կիսատնքացող հոգնած ձայն, երկար տարիներ երեխայի կարոտով կինը՝ հիմա էլ բողոքում է գիշերները երեխայի լացից.... ու էսպես անվերջ... գոհություն չունենք, ո՛չ աշխատանքից (նույնիսկ կարևոր չէ, թե ինչ աշխատանք է), ոչ անձնականից, ոչ զույգ ունենալուց, ոչ միայնակությունից, ոչ մեր սեռից ու ոչ էլ մեր անցած ուղուց...

 

Լավ, մի օր ԵՐ՞Բ պիտի ունենանք գոհություն և ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ։ 

Ե՞ս եմ խնդրով, որ զգում եմ մարդկանց մեջ էներգիայի պակաս, թե՞ իրոք փաստը կա...»,- գրել է Նազենի Հովհաննիսյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին