▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մի պահ ձեզ իմ տեղը դրեք, կտեսնեք, որ ցավոտ է, շատ ցավոտ». Հովհաննես Գալստյանը՝ պատգամավորներին

Կինոռեժիսոր, պրոդյուսեր, Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«veritas odium parit*

Դե, կներեք, էլի․․․

ԱԺ պատգամավորների կողմից «Տատիկիս Վարսերը» ֆիլմին աջակցելու իմ կատակը, իսկապես լուրջ իրարանցում է առաջացրել ազգընտիրների մոտ։ ՀՀ նոր խորհրդարանում, պարզվում է, առավել, քան երբևէ, ընկերներ ու համախոհներ ունեմ, տեղյակ եմ ինչ է կատարվում ներսում։

 

 

Ի՞նչ է եղել։

Աժ այգում հացադուլի առաջին օրերին մի քանի պագամավորի ասել եմ՝ «Պետք չի դիմել ինձ հացադուլը դադարեցնելու հորդորով, ես էլ ձեզ կարող եմ դիմել փետրվար ամսվա աշխատավարձը ֆիլմին փոխանցելու հորդորով։ Ֆիլմը նկարենք, դատը հաղթենք, ձեր գումարը հետ տանք, քանի՞ մարդ կանի»։

Այս կատակի մեջ ճշմարիտն այն է, որ եթե յուրաքանչյուր պատգամավոր 100 000 դրամ փոխանցի «Տատիկիս Վարսերը» ֆիլմին, մենք կունենք 13,1 միլիոն դրամ, ինչը բավարար է մարտ-ապրիլ ամիսներին նկարահանումների նախապատրաստումն իրականացնելու, միջազգային ներդրողներին նախագծի մեջ մնալու երաշխիքներ տալու համար։ Ապրիլին կգնանք դատարան, ամենայն հավանականությամբ դատարանը կպարտադրի կինոկենտրոնին կատարել իր պարտավորությոնները, գումարը կվերադարձնենք պատգամավորներին։

Բայց պատգամավորները համաձայն չեն։ Նրանք խնդրել են ինձ փոխանցել՝ «չանեմ նման հորդոր, որովհետև փետրվարի աշխատավարձը դեռ չեն ստացել»։

 

 

Հիմա մի պարզ դիտարկում․ դուք, հարգելիներ, 2 ամիս առաջ չգիտեիք փետրվարին ձեզ տրվող աշխատավարձի մասին, դրա հետ կապված պլաններ էլ չէիք կարող ունենալ։ Բայց քանի որ հիմա օրինական հիմքեր ունեք այդ գումարը ստանալու, չէք պատկերացնում որ կարելի է նույնիսկ ժամանակավոր հրաժարվել այդ գումարի մի փոքր մասից։

Այդ դեպքում, ո՞նց եք պատկերացնում, որ ես կարող եմ հրաժարվել իմ ֆիլմին հատկացված գումարից, երբ ֆիլմի ֆինանսական պլանի վրա աշխատել եմ 4 տարի, գտել եմ թիմ, գործընկերներ, ապահովել եմ 200 մլն դրամի միջազգային ներդրում, նկարել եմ 40 րոպե նյութ, վաճառքի երաշխավորագրեր եմ ստացել․․․ ու ճիշտ ձեզ պես չեմ տեսնում որևէ պատճառ, որ կստիպի ինձ իմ ֆիլմի գումարից հրաժարվել։

 

 

 

 

 

 

 

 

 

Մի պահ ձեզ իմ տեղը դրեք։ Կտեսնեք, որ ցավոտ է։ Շատ ցավոտ։ Ու փորձեք կարգավորել այս հարցը։ Ես իսկապես, արդեն առանց կատակի կհորդորեմ հրաժարվել փետրվարի աշխատավարձերի 100 000 դրամից ու դա հոյակապ փորձաքար կլինի։ Դուք իրավացիորեն չպետք է տաք այդ գումարը, որովհետև ՀՀ հարկատուները արդեն վճարել են ՀՀ-ում կինոյին աջակցելու համար ու իմ ֆիլմն էլ հաղթել է այդ գումարը տնօրինելու իրավունքը դեռ 2015թ-ին։ Արդար կլինի, որ ամեն մեկն իր գումարն ստանա և դուք, որպես ՀՀ օրենսդիր իշխանություն ապահովեք իմ ֆիլմի՝ իր գումարը ստանալու օրինական իրավունքը։

Ճշմարտությունը ցասում է ծնում, կամ ռուսերեն, մատչելի վերաձևակերպումը՝ правда глаза колит»,- գրել է նա։

Կարդացեք նաև՝ Կրկնահացադուլի 5-րդ օրն է. չքնելուց խելագարվում եմ. պետական կառույցները լուռ են. Հովհաննես Գալստյան

Կինոռեժիսորը կրկին հացադուլ է հայտարարել՝ այս անգամ ԱԺ-ի բակում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին