▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը «Ռենի» դեմ խաղին հարցականի տակ է

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը ֆրանսիական «Ռենի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղին հարցականի տակ է, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

 

 

«Արսենալը» տեղեկություն է հրապարակել վնասվածք ունեցող ֆուտբոլիստների վերաբերյալ: Հայաստանի հավաքականի ավագը ունի մեջքի խնդիրներ:

 

 

Հիշեցնենք, որ «Արսենալի» ու «Ռենի» միջեւ պատասխան խաղը տեղի կունենա մարտի 14-ին Լոնդոնում։ Առաջին խաղում իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը պարտություն է կրել 1։3 հաշվով։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին