▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արման Մկրտումյան՝ Միստր 20 % կամ իմ ներդրումների պատմությունը Հայաստանում. ռուս գործարար

Regnum.ru-ն հրատարակել է ռուս գործարար Ալեքսեյ Կորեպանովի` գործակալությանն ուղղված նամակը՝ Հայաստանում ծավալած ներդրումային գործունեության մասին: Նամակը ներկայացնում ենք ստորև

«Հայաստանում ես 5 միլիոն դոլարի ներդրումներ եմ արել և... ամեն ինչ կորցրել:

Որպես օտարերկրյա ներդնող, ցավոք, ես համոզվեցի, որ իմ կարգավիճակն ունեցող մարդկանց ներդրումները Հայաստանում բոլորովին պաշտպանված չեն: Դրանք պարզապես կարող ես  կորցնել՝ ինչ-ինչ ինտրիգների, տեղացի ընկերոջ խորամանկության պատճառով, եթե նա ազնիվ չէ ու  ավելին՝ դատական իշխանության հովանավորությունն է վայելում: Ցավոք, շատ մարդկանց համար, այդ թվում՝  պաշտոնատար անձանց, փողը կարևոր է հեղինակությունից և արդարությունից»: 

Գործարարը պատմում է, որ իր ներդրումային գործունեությունը Հայաստանում սկսել է 2005 թվականից:  Նախ շուրջ 4 մլն դոլար է ներդրել գյուղատնտեսության ոլորտում(գյուղատնտեսական արտադրանքի վերամշակում և իրացում՝ արտահանման ներուժով): Ապա Մի քանի հազար դոլար՝ կապված շինարարական տեխնիկայի արտադրության հետ:  Խոսվում է նաև այլ ներդրումների մասին:

 «Հայտնաբերելով, որ ինձ Հայաստանում «քցել են», ես դադարեցրի Երևանում՝ Կասկադի հարևանությամբ՝  Շարլ Ազնավուրի տուն- թանգարանի մոտակայքում  կառուցվող ամենագեղեցիկ շենքերից մեկի շինարարությունը:

2005-2012 թվականներին ընդհանուր առնմամբ Հայստանում ես 5 մլն 200 000 դոլարի ներդրում եմ արել և ամբողջը կորցրել: Այսինքն ՝ եկամուտ ունենալու փոխարեն՝ կորուստներ եմ կրել: Միևնույն ժամանակ՝ նախկինում իմ մտերիմ ընկերը՝ երբեմնի ՀԽՍՀ գլխավոր դատախազ Սուրեն Օսիպյանի որդի Վիկտոր Տեր-Հովսեփյանը, ով  նաև իմ գործընկերն էր բիսնեսում,  1.5-2 մլն դոլար «եկամուտ» է ունեցել(իրականում՝ պարզապես յուրացրել) իսկ տարբեր դատարանների որոշումներով, որոնք փաստացի պատկանում են Արման Մկրտումյանին՝ ևս 3 մլն. դոլար:

 Չէի ցանկանա հիշեցնել այս մասին, սակայն որպեսզի մեզ և մեր գործին անծանոթ ընթերցողը հստակ պատկերացում ունենա, թե ով ով է, ստիպված եմ ասել, որ նույն ժամանակահատվածում 97 000 ԱՄՆ դոլար և 1 մլն. 230 000 դրամ ես տրամադրել եմ բարեգործությանը: Վճարել եմ շուրջ  33 մլն դրամի աշխատավարձ, 84 մլն դրամի հարկեր, իսկ Օսիպյանների ընտանիքը՝ գրեթե 0:  Վճարել եմ նաև  23 մլն դրամի տուրք, ավելի քան 112 000 ԱՄՆ դոլար էլ դեռ պետք է վճարեմ, իսկ Օսիպյանների ընտանիքը` զրո:

Ինչպես արդեն առիթ ունեցել եմ հրապարակայնորեն նշելու, իմ և իմ գործի հետ կապված այլ մարդկանց ելույթներին Վիկտոր Տեր-Հովսեփյանի պատասխանը, գեբելսյան քարոզչության  դասական օրինակ է: Քանի որ մամուլի ասուլիսից հետո նա իր խոսքում գործածել է այնպիսի բառեր և արտահայտություններ, որոնք որևէ ընդհանուր եզր չունեն իմ բարձրացրած հարցերի հետ:  Սակայն ունեն չափազաց զգացմուքնային ենթատեքստ: Օգտագործելով բացասական բնույթի զգացմունքային արտահայտություններ և իմ անունը, Վիկտոր Տեր- Հովսեփյանը ցանկացել է չարագործի կերպար ներկայացնել: Ահա դրանցից մի քաիսը.

«Կեղծ ու էժան ֆարս», «Հերթական կեղտոտ պատվերի կեղծողներ ու կատարողներ», «Միմյանց հետ կազմելով ռեյդերային դավադրություն` Վիկտոր Տեր-Հովսեփյանի և նրա ընտանիքի սեփականության նկատմամբ», «Ցանկացած անօրինական միջոցներով», «Անբարեխիղճ լրագրողների օգնությամբ»,  «Օրենքին չհամապատասխանող հայց»…

Ցանկանում եմ շեշտել, որ այս կապակցությամբ իմ հրապարակային հարցերին Վիկտոր Տեր- Հովսեփյանն այդպես էլ չի պատասխանել՝ ամենայն հավանականությամբ այն պատճառով, որ վայելում է Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախագահի հովանավորությունը: Միգուցե պարոն Արման Մկրտումյանն ինքը պատասխանի Վիկտոր Տեր-Հովսեփյանի փոխարեն:

1.  Ո՞րն է կեղծիքն ու ֆարսը: Ա՞յն, որ ես «Անսուր Ինվեստ»-ում 5 մլն դոլարի ներդրում եմ արել այն դեպքում,  երբ նա ոչ մի դրամի ներդրում չի կատարել: Ինչո՞վ է արտահայտվել իմ կեղծիքը:  Նրանո՞վ, որ ես, լինելով ռուս գործարար, գումար եմ տրամադրել բարեգործական նպատակներով և վճարել եմ բոլոր հարկերը, իսկ նա և իր ընտանիքը, ոչ մի բիզնես չունենալով, հանկարծ դարձել են միլիոնատեր և նրանց ոչ ոք չի հարցրել՝ իսկ հարկերը վճարե՞լ եք:

2. Ինչո՞վ է արտահայտվել իմ ռեյդերությունը:  Նրանո՞վ, որ ես հսկայական գումարներ եմ ներդրել, իսկ Վիկտոր Տեր-Հովսեփյանն ու նրա ընտանիքը որևէ ներդրում չեն արել, իսկ այժմ  Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի օգնությամբ փորձում են մեզնից ամեն ինչ վեցնել: Ռեյդերը նա է, ով ոչ մի ներդրում չի կատարել, կամ  կատաել է , բայց չնչին, սակայն ցանկանում է ամեն ինչ սեփականացնել: Եվ այսպես՝ ո՞վ է մեզնից ռեյդերը, ե՞ս, թե նրա ընտանիքը:

3. Կոկրետ ի՞նչ անօրինական միջոցների մասին է խոսքը: Մի՞թե «Անսուր Ինվեստ»-ից 8 մլն 175 000 դրամը «ձեր արդարադատության կանոններով» է վերցվել և չի վերադաձվելու մեզ: Մի՞թե «ձեր արդարադատության կանոններով» նա մեզնից 111 մլն դրամով գնած հողակտորը չի վերադարձնելու: Ոչ էլ գումարը, որ այդպես էլ չի վճարել Ձեր որոշմամբ:

Մի՞թե «ձեր արդարդատության կանոններով» «Անսուր Ինվեստը» պարտավոր է նրան վճարել  900 000 ԱՄՆ դոլար և պայմանագրով հաստատված տոկոսները, պայմանագիր, որը գոյություն չունի:  Մի՞թե Վ. Տեր-Հովսեփյանը չի վերադարձնելու 450 000 ԱՄՆ դոլար պարտքը՝ «ձեր արդարադատության կանոններով» կամ «Ձեր դատարանի որոշմամբ»:

4. Ինչո՞վ է արտահայտվում լրագրողների անբարեխղճությունը: Նրանո՞վ, որ ինձ թույլ են տվել բացեիաբաց խոսել այն մասին, թե ինչպես են Հայաստանում վերաբերվում օտարերկրյա ներդրողներին:  Թե ինչպես տվյալ գործով միայն մեկ` նախկին ՀԽՍՀ գլխավոր դատախազ Սուրեն Օսիպյանի ընտանիքի ուղղությամբ է  աշխատում ձեր ուժեղ ազդեցության տակ գտնվող դատական համակարգը: Ի դեպ՝ Սուրեն Օսիպյանը «լեգենդար» անձնավորություն  է:  Որքա՜ն  նողկալի արարքներ է նա գործել իր ընկերների նկատմամբ, որոնք բառացիորեն նայում էին նրա բերանին, և ինչպե՞ս են հիմա նրանք արտահայտվում իր մասին: Ավելի ագահ, ավելի անազնիվ, ավելի նախանձ, ավելի անշնորհակալ մարդ գոյություն չունի: Եվ  սրանք ոչ  բոլոր ածականներն են, որ նրանք ասացին Սուրեն Օսիպյանի հասցեին, բայց, փառք Աստծո, ես բարեկիրթ մարդ եմ և չեմ կարող մեջբերել դրանք:  Որդին հորից շատ չի տարբերվում:

 5. Որ կետով է իմ հայցի անհամապատասպանությունն օրենքին: Ցավոք, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին չի անհագստացնում Հայաստանի գործարար համբավը միջազգային ասպարեզում: Դա իհարկե չի կարող խոչընդոտել Հայաստանի տնտեսական զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Արդարադատության համակարգի ոչ թե աճող, այլ օրեցօր նվազող  հեղինակությունը  ավելի ու ավելի է հիասթափեցնում  ՀՀ քաղաքացիներին և նշանակալիորեն նպաստում արտագաղթի առանց այդ էլ մտահոգիչ ծավալի վրա:  Ի դեպ՝ ես լսել եմ, թե ինչպես են Հայաստանում դատավորներն  «իրենց» որոշումները կայացնում: Դա շատ հետաքրքրիր է:  Արման Մկրտումյանի պահարանում դրված են նկատողություններ՝ գրեթե բոլոր դատավորմներին: Երեքական նկատողություն՝ յուրաքանչյուր դատավորի համար: Եթե Արման Մկրտումյանին անհրաժեշտ է լինում  ինչ-որ որոշում կայացնել, նա ասում է դատավորին. «Ուզու՞մ ես շարունակել մնալ դատավոր, թե՞ ցանկանում ես, որ քեզ հեռացնեմ: Ես ունեմ երեք նկատողություն: Ուրեմն՝  կընդունես այն որոշումը, որը ես քեզ կասեմ:  Որպեսզի դատը շահես, պետք է դատական համակարգի գործող անձանց վճարես 20 %, այսինքն՝ Արման Մկրտումյանին: Կարծում եմ՝ սա իրականությանը mոտ է: Կարծում եմ, որ սա տեղի է ունբենում միջբորդների օգնությամբ՝ որոշ դեպքերում հնչում է նաև նախագահի անունը: Հակառակ դեպքում ինչպես կարող էր տեղի ունենալ այն, ինչ տեղի ունեցավ ինձ հետ:  Բայց, բարեբախտաբար, Հայաստանում կան նաև  ազնիվ դատավորներ։ Դա, ի դեպ, շատ հեշտ է ստուգել.  չէ՞ որ բոլորը կարդացել են Մարկ Տվենի «Արքայանզը և մուրացկանը:

Ավելորդ չեմ համարում հիշեցնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2011 թվականի ապրիլի 20-ին դատաիրավական համակարգում  բարեփոխումներ կատարելու հարցրերով խորհրդակցության ժամանակ ասած խոսքերը.

 «Մենք պարտավոր ենք հասկանալ, թե որն է պատճառը, որ այս կամ այն վճիռը շեղվել է ընդհանուր պրակտիկայից:  Երբ մարդիկ տեսնում են, որ կա շեղում, բնականաբար, նման երևույթները չեն կարող նպաստել համակարգի հեղինակության բարձրացմանը»:  Շատ ճիշտ է ասված, բայց ինչքան կարող է ձգվել հասկանալու պրոցեսը:

«Թե ես, թե դուք բազմիցս նշել ենք, որ բարեփոխումները պետք է բարձրացնեն համակարգի նկատմամբ մարդկանց վստահությունը»,- ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դատաիրավական խնդիրների վերաբերյալ խորհրդակցության ընթացքում, որին  ի թիվս այլ պաշտոնյաների մասնակցում  էր նաև  Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը,-«Կարծես, այս հարցերով տարակարծություններ մենք չենք ունեցել: Եվ ճանապարհը այն կլիներ,  բարձրացնեինք այն խնդիրները, որոնք կան և որոնք խոչընդոտում են հանրության վստահության բարձրացմանը:  Իսկ հանրության վստահությունը երևակայական չէ, այն չափելի է,  և կարելի է ուսումնասիրել և եզրակացություններ անել: Տրվել են հանձնարարականներ, առաջարկություններ, որոնց կատարումը պետք է բարելավի Ձեր ղեկավարած կառույցների գործունեությունը՝ դրանով իսկ բարձրացնելով հանրության վստահությունը:  Ցավոք, պետք է նշեմ, որ արդյուքներն այսօր գոհացնող չեն և չենք կարող մատնացույց անել լուրջ փոփոխություններ այս ոլորտում:  Այսպիսի գնահատականի համար հիմք են հանդիսացել ոչ միայն Ձեր հաշվետվությունները, այլև իմ ցուցումով իրականացված ուսումնասիրության արդյունքները»:

ԱՆԲԱՎԱՐԱՐ Է. ասաց ՀՀ նախագահը: Իմ խոսքերի ավելի ծանրակշիռ հաստատում այլևս պետք չէ:

Միանգամայն օբյեկտիվ գնահատական:  Սակայն, անցել է 2 տարի: Որտե՞ղ է արդյունքը: Նախագահը հստակ գիտակցում է խնդիրները, ավելին՝ կոնկրետ հանձնարարություններ է տվել: Հենց նույն նիստի ընթացքում շեշտելով  անօրինական որոշումների վերանայման մարդկանց խախտված իրավուքնների վերականգնման անհրաժեշտությունը՝ պարոն Սարգսյանն առաջարկել է սկսել  ծառայողական քննություն՝ անօրինական որոշումներ կայացրած կամ հաստատած քննիչների, դատախազների, դատավորների նկատմամբ՝ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար, իսկ քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ հայտնաբերելու պարագայում` համապատասխան նյութերն ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Եվս մեկ մեջբերում նախագահի ելույթից. « Որևէ դատավոր չպետք է գտնվի արտոնյալ վիճակում  և դատավորների անօրինական գործողությունները չպետք է անպատիժ մնան»: Այս մասին նախագահ Սարգսյանը խոսում էր Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի ներկայությամբ:  Ի՞նչ է փոխվել այս ընթացքում: Կա՞ արդյոք էական առաջընթաց: Ցավոք, շատ հայ իրավաբաններ  խոսում են հակառակ արդյունքի՝ իրավիճակի վատթարացման մասին:  Անկեղծ ասած՝  չէի ցանկանա այնպիսի տպավորություն ունենալ, թե նախագահն անզոր է երկրում օդի և ջրի նման անհրաժեշտ արդարության ու օրինականության հաստատման գործում:

Անխոս, ես շարունակելու եմ իմ պայքարը՝ հանուն արդարության: Սակայն եթե Հայստանում հնարավոր չլինի հասնել արդարության, անշուշտ, դիմելու եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս կապակցությամբ կարող եմ հավատացնել, որ Երևանում ունենք շատ լավ, բարեխիղճ իրավաբաններ:

Եթե ոչ Երևանում, գոնե ՄԻԵԴ-ում արդարությունը հաղթելու է: Սակայն այս դեպքում համապատասխան գումարները կվճարվեն Արման Մկրտումյանի, կամ որևէ դատավորի  գրպաններից, կամ էլ բյուջեից, այսինքն՝ այդ երկրի քաղաքացիների հաշվին:   Իհարկե , ես բոլորովին չէի ցանկանա, որ դա այդպես լիներ, բայց այդպիսին է կարգը: ՄԻԵԴ-ը տուգանքը գանձում է պետությունից: Այդ պատճառով արդեն բավական երկար ժամանակ փորձում եմ երկրի ղեկավարության, համապատասխան մարմինների և լայն լսարանի ուշադրությունը հրավիրել այս անարդարության վրա:

Ալեքսեյ Կորեպանով

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին