▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ ականապայթյունային վնասվածք է ստացել

21-ամյա զինծառայողը մահացու վիրավորում է ստացել

Զավեշտ.Ադրբեջանն առաջարկել է, հայերն էլ համաձայնել են չնշել խաչքարերի ծագման վայրը

Հունվարի 1-ից ֆիզիկական անձինք կարող են 3-րդ երկրից մեքենա ներկրել, արգելքը նրանց չի վերաբերում. ՊԵԿ փոխնախագահ

Նոր մեթոդ խոսքի զարգացման հապաղում ունեցող երեխաների համար



2016-02-26 12:12:18
Ես Լենա Հարությունյանն եմ, առաջարկում եմ խոսքի զարգացման ու շրջակա միջավայրի հետ շփման խնդիրներ ունեցող երեխաների համար կիրառել Դիսկրետ վիդեո մոդելավորման մոդելը:
Տղաս՝ Նարեկը, ինը տարեկան է եւ ունի խոսքի զարգացման ու շրջակա միջավայրի հետ շփման խնդիրներ: Բազում փորձություններից հետո հասկացանք, որ մեր ջանքերը ապարդյուն են, եւ մենք չենք կարողանում ապահովել նրա սոցիալիզացումը, հասկացանք նաեւ, որ մենք մենակ չենք, կան բազում այսպիսի երեխաներ, որոնք ունեն այս հիվանդություն կոչվածից, իսկ առավել տանջվում ենք մենք՝ ծնողներս: Ինչպես գիտենք, մենք ապրում ենք մի երկրում, որտեղ այսպիսի երեխաների շահերը դժվար է պաշտպանել: Երկար որոնումներից հետո գտել եմ մի մեթոդ, որն ադեն 15 տարուց ավելի է՝ գործում է ԱՄՆ¬ում: Ըստ ինձ՝ մեթոդը կոչվում է (DVM) Դիսկրետ վիդեո մոդելավորում: Լինելով անգլերեն լեզվի մասնագետ եւ հոգեբան՝ գտել եմ նաեւ այդ մեթոդի հիմնադիրներ Լաուրա եւ Բրայան Կասբարներին, որոնց 7 երեխաներից 3¬ը ունեն աուտիզմ հիվանդություն եւ խոսքի զարգացման հապաղում, եւ սկսել է համագործակցել նրանց հետ:
«Լաուրա եւ Բրայան Կասբարների կողմից ստեղծված այս մեթոդը նպատակ ունի կամաց կամաց սովորեցնել խոսքի հապաղում ունեցող երեխաներին հասկանալ շրջակա միջավայրը եւ վերարտադրել այն համակարգչային մոդելավորման միջոցով: Այսօր դիսկրետ վիդեո մոդելավորումն ավելին է, քան նկարահանման տեխնիկան: Դա մի ուսուցողական գործիք է, որի օգնությամբ տեղեկատվությունը մատուցվում է ամենահեշտ եւ առավել արդյունավետ կերպով: Նյարդաբանական համակարգում աուտիզմով մարդկանց ուղեղը ավելի մեծ է, քան տիպիկ անձինը, որը հնարավորություն է տալիս նրանց սովորել եւ կուտակել ահռելի մեծ քանակությամբ ինֆորմացիա, բայց ավելի քիչ են կարողանում նրանք այդ ինֆորմացիան կիրառել, օգտագործել: Դիսկրետ վիդեո մոդելավորումը կարող է կատարել այդ աշխատանքը երեխաների համար: Eրկար աշխատանքներից հետո ստեղծել է այդ մեթոդի հայերեն տարբերակը եւ առաջինը փորձարկել որդուս՝ Նարեկի վրա: Այս մի քանի ամիսների ընթացքում Նարեկը մեծ հաջողությունների է հասել, այդ ամենից ոգեւորված՝ իմ նպատակն է այն ներկայացնել հասարակությանը եւ օգնել խնդիրներ ունեցող հայ բալիկներին ունենալ խոսք, ադեկվատ շարժումներ, հաղորդակցվել, լինել երջանիկ: Այս մեթոդը օգնում է երեխային՝ ավելացնելով նրա բառապաշարը, եւ խոսեցնում չխոսողին: Այսօր արդեն հայերեն լեզվով ստեղծել եմ 15 վիդեո մոդելինգներ: «Այսօր աշխարհում ավելանում է խոսքի եւ հաղորդակցման դժվարություններ ունեցող երեխաների թիվը: Մասնագետներին, ծնողներին եւ ուսուցիչներին անհանգստացնող այս փաստը բազում հետազոտությունների առիթ է հանդիսացել: Արդեն երեք տասնամյակ է, ինչ հետազոտությունները ցույց են տվել, որ վիդեո մոդելավորումը ամենաարդյունավետ միջոցն է երեխաների ուսուցման համար,իսկ այսօր արդեն դրան փոխարինելու է գալիս դիսկրետ վիդեո մոդելավորումը»: TMM Teach Me More ուսուցման եւ զարգացման կենտրոնի հիմնադիրն եմ, փետրվարի 27 ին անցկացնելու է Դիսկրետ վիդեո մոդելավորման վերաբերյալառաջին դասընթացը, որին կմասնակցեն ծնողներ, մանկավարժներ եւ լոգոպեդներ:Այս գործընթացը բիզնես նպատակ չի հետապնդում եւ հիմնված է լինելու մարդասիրության եւ սիրո վրա. «Ես միայն օգնում եմ երեխաներին՝ հավատարիմ մնալով իմ սկզբունքներին: Թող աշխարհի բոլոր երեխաները լինեն առողջ՝ ի դեմս իմ սիրելի Նարեկի»:






Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.