▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հնգյակ ունեցած ընտանիքի աղջիկն առողջ է, մեծանում է. նրանք տեղափոխվել են նոր բնակարան

Armtimes.com-ը գրում է. Ամիսներ  առաջ Երեւանում լույս աշխարհ եկած հնգյակից ողջ մնացած միակ փոքրիկ աղջնակի հայրը՝ Վարդան Կարապետյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ Ռոզին իրեն լավ է զգում, առողջական խնդիրներ չունի, մեծանում է: Շուտով նա կբոլորի կես տարին:

Երեխան այժմ կշռում է մոտ 5 կգ: Ծնողները շարունակում են ամեն ամիս նրան տանել Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն («Մարգարյան» ծննդատուն)՝ բուժզննության ենթարկվելու: Վարդան Կարապետյանն ասաց, որ դա ընդամենն ապահովության համար է:

Ռոզիի հայրը նաեւ տեղեկացրեց, որ արդեն տեղափոխվել են իրենց նոր բնակարան: Այն նրանց նվիրաբերել էր Մայր Աթոռը: Ընտանիքը մինչ այդ ապրում էր Մեծամորի հանրակացարանում՝ ամուսնու հարազատների հետ միասին: Երեխաների ծնվելուց հետո նրանց օգնության ձեռք մեկնեցին նաեւ տարբեր գործարարներ:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին