▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Արցախում արջերը փակել են Նիկոլ Փաշինյանի մեքենայի ճանապարհը

Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց մենք պատրաստ ենք նաև պատերազմի․ Նիկոլ Փաշինյանն այցելել է առաջնագիծ

Մենք չգիտեինք, որ Վլադիմիր Գասպարյանն այդ ամենը գիտի. Արմինե Հովհաննիսյանը՝ աղմկահարույց պատմության, ամուսնու մասին և ոչ միայն

Ես անպայման կզբաղվեմ, տեսնեմ, ով է տեռոր անում թեկնածուի հանդեպ. Փաշինյանը՝ Զոհրաբյանին

Լիսկան շարունակում է խոչընդոտել Սյունիքի բնականոն զարգացմանը



2018-01-17 15:38:50

 

Asekose.am-ն իր ընթերցողներից մեկից նամակ է ստացել, որը ներկայացնում ենք ստորև` առանց մեկնաբանության և ավելորդ խմբագրման` պատրաստակամություն հայտնելով  հարթակ տրամադրել նաև հակառակ կողմին:

Ինպես արդեն գիտենք, նախին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, դեռևս չի հաշտվում իր ներկա վիճակին, և ինչպես նախորդ մարզպետի, այնպես էլ Սյունիքի նոր մարզպետ Վահե Հակոբյանի մեջքի հետևում բազմաթիվ խնդիրներ է ստեղծում այս անգամ իր սպասավորների միջոցով, ովքեր Սյունիքում հայտնի են իբրև մոլի լիսկայականներ:

Իրականում, ինչպես նշում են, հերթը հասել է լիսկայի վերջին հանգրվանին՝ Գորիսի պետական համալսարանին: Հիշեցնենք, որ դեռ 2015թ., երբ Լիսկան նորից եկավ մարզպետ ու սադրանքներով աշխատանքից ազատեց ռեկտոր Յու. Սաֆարյանին և հակալիսկայական չորս դեկանների, այլ աշխատողների, պաշտոններ ընծայեց Արտուշ Ղուկասյանին (նրան մի քանի անգամ լուրջ պաշտոններ են վստահվել, բայց որտեղ մտել, կաթվածահար է արել բոլոր հիմնարկները) և իրեն ու իր տղային ծառայություններ մատուցած մի քանի աղջիկների:

Վահե Հակոբյանը լիսկայից հետո ընտրվում է Գորիսի համալսարանի խորհրդի նախագահ, բայց արժանանում ռեկտորի և լիսկայական պաշտոնյաների արհամարհանքին, որովհետև մեր ունեցած աղբյուրների հաղորդմամբ լիսկայականները շարունակում են առաջնորդվել այնպես, ինչպես իրենց «մարզպետն» է ասում: Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը և նույնիսկ ուսանողները մինչև օրս վախի ու տագնապի մթնոլորտում են: Լիսկայականները մարդկանց վախեցնում են 2018թ. Լիսկայի վերադարձով, բայց տեղյակ չեն, որ վերին ատյաններում այդ հարցը մեկընդմիշտ լուծված է, իսկ ռեկտորը առանց թաքցնելու բոլորի վրա մատ է թափ տալիս՝ շահարկելով նախկին և ներկա պաշտոնատար անձանց անուններ, ովքեր իբր իր մեջքին են կանգնած: Շրջանառվող լուրերի կապակցությամբ, թե իբր ռետորը ազատվում է աշխատանքից կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված, Արտուշ Ղուկասյանը բացահայտորեն հայտարարում է, որ ինքը ամուր մեջք ունի և շարունակելու է լինել նույն համալսարանի ռեկտորը:

Համալսարանի ռեկտորը իր շուրջը խմբավորելով լիսկայական ուժերը՝ միացել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հասցեին հնչվող բամբասանքներին, որոնք տպագրվում են տեղական մամուլում: Հակառակ դրան գովերգում ու իրենց իսկական մարզպետ ու համալսարանի խորհրդի նախագահ են ճանաչում Լիսկային, նույնիսկ, ինչպես հաղորդում են, վերջերս Համալսարանի 50-ամյակին նվիրված գիտաժողովում մի զեկուցում է եղել՝ նվիրված Սուրիկ Խաչատրյանին, որը վերջինս բազմաթիվ քաջագործություններ է կատարել, մեն մենակ ճակատ բացել Գորիսից-Հոռադիզ ուղղությամբ, գետնին տապալելով հինգ հազարից ավելի թուրքերի, սեփական ուժերով զենք գնել և արժանացել Սյունյաց Սպարապետի կոչմանը:

Մեր ունեցած տեղեկություններով ողջ համալսարանի անձնակազմը դժգոհ է Արտուշ Ղուկասյանից, ով համալսարանը ներքաշել է քրեական գործերի մեջ: Դժգոհությունները առաջացել են ամենասկզբից, երբ Արտուշ Ղուկասյանը անօրինական ձևով ընտրվել է ռեկտոր արտագնա նիստում՝ հյուրանոցային պայմաններում, բացի այդ, ինչպես նշում են, չի ներկայացրել հնգամյա ռազմավարական ծրագիրը: Մեր ունեցած խոսակցություններից պարզվում է նաև, որ ռեկտորը կատարել է իսկական ջարդ օպտիմալացման և գումարների խնայողության քողի տակ: Աշխատանքից ազատել է մոտ հիսուն աշխատողի և այդ պայմաններում իր աշատավարձը համարյա եռապատկել է, և չբավարարվելով այդ ամենով՝ ամեն շաբաթ ինքն իրեն գործուղել է Երևան, փողեր դուրս գրելով իր գործուղման և վառելիքի համար: Համալսարանն է վճարում նաև նրա բնակարանի վարձը, կոմունալ ծախսերը ու այսպես շարունակ: Փաստորեն իր շքեղությունն ապահովելու համար ռեկտորը գումարներ է պահեստավորել համալսարանում՝ տասնյակ ընտանիքներ զրկելով նվազագույն գումարներից: Խոսակցություններ կան նաև, որ բավականին գումարներ է իր հաշվին նստեցնում համալսարանական և արտահամալսարանական ծրագրերից, որոնցում ինքը որևէ աշխատանք չի կատարում: Երբ փորձեցինք իմանալ ռեկտորի աշխատավարձի չափը, մեզ հայտնեցին, որ գաղտնի են պահվում հաստիքացուցակները: Մի խոսքով խոպանում է ու Գորիս է եկել «մի երկու կոպեկ աշխատելու»: Ռեկտորի թողտվությամբ բազմաթիվ անօրինականություններ են արձանագրվել կրթական գործընթացում: Մարդկանց հետ զրուցելիս բոլորն էլ մի տեսակ ափսոսանքով էին խոսում իրենց համալսարանի ներկա վիճակի մասին և պահանջում, որ իրենց անունները չհրապարակվեն, որովհետև առանց այդ էլ շատ է շահարկվում կրթօջախի անունը: Ասում են, որ հիսուն տարվա ընթացքում համալսարանում չեն եղել այնքան անօրինականություններ, որքան այս ռեկտորի օրոք, որ համալսարանի անունը երբեք այսքան չի վարկաբեկվել, ինչքան հիմա: Պատճառները իմանալու համար մենք ուսումնասիրեցինք ռեկտորի հաշվետվությունները, որ դրված են հենց համալսարանի պաշտոնական կայքում: Մեր ուսումնասիրություններից պարզվում է, որ Ա. Ղուկասյանի համարյա երկու տարվա գործունեության ընթացքում մոտ երեք հարյուրով կրճատվել է դիմորդների թիվը, չնայած համալսարան են բերվել մի քանի նոր մասնագիտություններ, այսինքն այդ թիվը կարող էր ավելին լինել, անկում է գրանցվում գիտական աշխատանքների և հրատարակումների թվաքանակում, անհասկանալի հաշվարկներով կրճատվել են ժամաքանակներ և այլն: Այս և նման բազմաթիվ հարցեր լուրջ ուսումնասիրության կարիք ունեն, և արդյո՞ք այդ ամենը առնչվում է ձախողակ ռետորի գործունեության հետ, արդյո՞ք ճիշտ են համալսարանականների բողոքներն ու փաստերը և ինչքա՞ն կաշխատի ռեկտորը անօրինականություններով (նույնիսկ խոսակցություններ կան, որ անխուսափելի են դասադուլերը, եթե համալսարանում շարունակվի ստվերային կառավարումը):

Պարզից էլ պարզ է, որ իսկապես ռեկտորը իր մեջքին մարդիկ ունի և կարողանում է առանց պատասխանատվության կործանել Գորիսի պետական համալսարանը: Ո՞վ է ուղղորդում Ա. Ղուկասյանին այդպես աշխատելուն: Իսկ ինչ վերաբվերում է վերջերս կայացած դեկանների ընտրության շուրջ ծավալվող հարցերին, մեր զրուցակիցներից նշեցին, որ չնայած ռեկտորի և գործող դեկանների ճնշումներին և ռեկտորի նիստը անձամբ վարելուն, փակ (գաղտնի) քվեարկությամբ դեկան են ընտրվել ռեկտորի և Լիսկայի անցանկալի մարդիկ: Ռեկտորը չի հաշտվում, քանի որ նա իրականում զրկվում է համալսարանի խորհրդի կազմում ունեցած իր երկու 100 տոկոսանոց ձայներից, որոնք չեն ընտրվել: Պետք է նշել նաև, որ փոփոխության ենթակա է Համալսարանի խորհրդի կազմը, քանի որ այնտեղ ընդգրված են մարդիկ, որոնք այլևս առնչություն չունեն համալսարանի հետ: Մինչև հունվար ամսվա վերջ, ռեկտոր Ա. Ղուկասյանը պարտավոր է հաշվետվություն ներկայացնել ըստ կարգի, բայց դեռ կառավարությանը չի ներկայացվել խորհրդի նոր կազմը, որի անդամների մեծ մասը Լիսկայի և նախկին վարչապետի ցուցակով անցած մարդիկ են՝ ըստ համաձայնության: Խորհրդի կազմից դուրս են մնում հիմնադրի անունից, լիազոր մարմնից, պրոֆեսորադասախոսական կազմից առաջադրված անդամներ, ինչպես նաև ուսանողներ, որոնք ուսանողական խորհրդին չեն անդամակցում կամ ավարտել են:

Փաստորեն Ա. Ղուկասյանը վստահ չէ, որ Համալսարանի խորհուրդը իրեն վստահություն կտա շարունակելու աշխատանքը, այդ պատճառով էլ մոլորության մեջ է հայտնվել ու պարալիզացրել համալսարանի աշխատանքները: Արդյո՞ք Լիսկան կարող է օգտակար լինել Ա. Ղուկասյանին, արդյո՞ք այսքանից հետո որևէ բարձր պաշտոնյա իր վրա կվերցնի Ա. Ղուկասյանի հովանավորչությունը:

Նախկին մարզպետը չի հաշտվում, որ Սյունիքում կորցնում է իր բոլոր լծակները: Իր հավատարիմ մարդկանց միջոցով ամեն կերպ խոընդոտում է նոր մարզպետ Վահե Հակոբյանի աշխատանքներին: Եվ այստեղից հետևություն, որ վերջերս մարզային վայրիվերումները, որոնք իրականացվում են նախկին մարզպետի կողմից՝ ուղղակիորեն կապված են Վահե Հակոբյանին սևացնելու դեմ, իսկ փրփուրներից կախվելու միակ ելակետը՝ համալսարանում դիրքերը պահպանելն է:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.