▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես որ ընդեղ լինեի, գիտես՝ ինչ կանեի էդ կանանց, բախտները բերել է, որ չեմ եղել. Շմայս

armtimes.com-ը գրում է. Այսօր Երեւանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած սկանդալի շուրջ «Հայկական ժամանակ»-ը կարծիք հարցրեց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանից՝ Շմայսից: Մասնավորապես՝ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարծիք ունի, որ տղամարդը կնոջ վրա ձեռք է բարձրացնում:

«Հիմա ինձ ես խոսացնու՞մ, դե ես ասեմ՝ էդ կեղտոտ նյութը, որ բերել են ու ուզեցել են լցնել քաղաքապետի վրա, թող տանեին իրանց տները լցնեին: Ես որ ընդեղ լինեի, գիտես ինչ կանեի էդ կանանց, բախտները բերել է, որ չեմ եղել»,- ասաց Առաքել Մովսիսյանը:

«ՀԺ»-ի հարցին, թե ի՞նչ կաներ, Մովսիսյանն ասաց.

«Էլ չեմ խորանում, թե ինչ կանեի, ՀՀԿ-ի տղամարդիկ ինչ արել են, լավ են արել»,- ասաց նա եւ անջատեց հեռախոսազանգը

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին