▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում գայլի կծելու հետևանքով 10-ամյա երեխա է մահացել

Հունիսի 19-ին ԼՂՀ ԱՆ «Ստեփանակերտի շտապ բուժօգնության կայան» ՓԲԸ-ից ոստիկանության քաղաքային վարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 07:50-ին կանչով մեկնած խումբը Մարտունու շրջանի Շեխեր գյուղի մոտակայքից «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ է տեղափոխել Հադրութի շրջան Տումի գյուղի բնակիչ՝  2007թ. ծնված Կ.Գ-ի  դիակը:

 

 

 

 

 

 

 

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ոստիկանությունից:

 

 

 

 

 

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մայիսի 28-ին գայլի կծելու հետևանքով Կ.Գ-ն ստացել էր վերքեր և հունիսի 19-ին առողջական վիճակը կտրուկ վատթարանալու հետևանքով «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ տեղափոխելու ճանապարհին, Մարտունու շրջանի Շեխեր գյուղի մոտակայքում մահացել է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին