▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա Գաբրիելյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից

Արա Գաբրիելյանն ազատվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։

Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արա Գաբրիելյանին ազատել Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝իր դիմումի համաձայն»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Asekose.am-ը տեղեկացրել էր, որ Պետեկամուտների կոմիտեում կադրային լուրջ փոփոխություններ են սպասվում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՊԵԿ նախագահ  Դավիթ Անանյանը կոմիտեի մաքսային բլոկի ղեկավարներից ազատման դիմումներ է պահանջել. մոտ 12 հոգանոց ցուցակը գլխավորում էր հենց մաքսային բլոկը համակարգող, ՊԵԿ նախագահի տեղակալ Արա Գաբրիելյանը, ցուցակում ներառված են նաև մաքսատան պետեր, մաքսանենգության դեմ պայքարի տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ և այլք: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին