▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը մեկնեց Փարիզ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հրավերով, երկօրյա այցով այսօր՝ սեպտեմբերի 13-ին մեկնեց Փարիզ։

Երկու երկրների ղեկավարները առաջին անգամ հանդիպել էին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Հոկտեմբերին էլ Հայաստան է գալու Էմանյուել Մակրոնը՝ ֆրանսախոս մի շարք այլ երկրների առաջնորդների հետ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին:

 

 

 

 

 

 

 

Այսօր Հայաստանի վարչապետը Փարիզի կենտրոնում վեր խոյացող Կոմիտասի հուշարձանի մոտ ծաղկեպսակ կտեղադրի, ապա նաև հայ համայնքի ներկայացուցչների հետ է հանդիպում նախատեսված։

Վաղը այցելության պաշտոնական մասն է՝ տեղի կունենան Մակրոն-Փաշինյան բանակցությունները, Հայաստանի ղեկավարը լինելու է նաև Փարիզի քաղաքապետարանում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին