▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաղրամյան 26–ի դռներն այսուհետ բաց կլինեն ժողովրդի համար. Նիկոլ Փաշինյան

Այս պահից սկսած Բաղրամյան 26–ի դռները բաց կլինեն հանրության համար։ Այս մասին ՀՀ անկախության 27–ամյակին նվիրված տոնական միջոցառման ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դռները կբացվեն ի նշան այն բանի, որ ՀՀ իշխանությունը այլեւս երբեք մեկուսացած ու կտրված չի լինելու ժողովրդից։ ՀՀ քաղաքացիները այսուհետեւ ազատորեն կարող են մուտք գործել վարչապետի, հետագայում՝ նախագահի նստավայրի տարածք, եւ այն օգտագործել որպես զբոսավայր, որպես ժամանցի վայր։

 

 

 

 

 

 

 

 

 

Մենք հույս ունենք, որ այս դռները այսուհետեւ այլեւս երբեք չի փակվի, որ ՀՀ–ում իշխանությունն այլեւս անշրջելիորեն պատկանում է ժողովրդին»,–ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հենց նրա ելույթի ժամանակ դարպասները բացվեցին եւ մարդիկ մտան վարչապետի նստավայր։

Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանը բացեց Բաղրամյան 26-ի դռները

Ադրբեջանի կողմից հնչող պատերազմական սպառնալիքները չունեն որեւէ հեռանկար. Փաշինյան

Պետք է լինեն նոր ոճի գործարարներ. ընդ որում, նկատի ունեմ նաեւ նրանց, որոնք մինչեւ այժմ էլ գործել են. Փաշինյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին