▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«40 հազար ի՞նչ»` «Հեկտար... կարծեմ». Արարատի մարզպետը չի տիրապետում իր ղեկավարած մարզի տվյալներին

Աշխատանքային այցով սեպտեմբերի 22-ին Արարատի մարզում գտնվող Նիկոլ Փաշինյանի և մարզպետարանում համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ անհարմար իրավիճակ է ստեղծվել: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, պարզվում է, չի տիրապետում իր ղեկավարած մարզի տվյալներին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե մարզում քանի կաթիլային ոռոգվող այգի, հակակարկտային ցանց և կայան կա: Մարզպետն ասել է՝ «բաց դաշտում 40 հազար կաթիլային համակարգով ոռոգվող տարածք կա»:

«40 հազար ի՞նչ»,- հարցրել է Փաշինյանը, ինչին մարզպետն արձագանքել է. «Հեկտար... կարծեմ»: Վարչապետի զարմացած հայացքին ի պատասխան՝ շտկել է. «Ուրմեն, 40 հեկտար»:

«Իսկ այգինե՞ր: Ո՞վ կա դահլիճում, որ էս հարցերին տիրապետում ա: Գյուղվարչության պետը ներկա չի՞»,- հարցրել է վարչապետը:

Հանդիպմանը ներկա մարզպետարանի գյուղվարչության պետի տեղակալը, սակայն, նույնպես հստակ թիվ չի կարողացել ներկայացնել:

Նիկոլ Փաշինյանը, ի վերջո, նյարդայնացել է. «Իմ հարցը հետևյալն ա. մարզում քանի հեկտար կաթիլային ոռոգում կա և քանի հեկտար հակակարկտային ցանց կա: Ամեն օր էդ մասին խոսում ենք, բայց հավաքվել ենք գյուղատնտեսական ամենախոշոր մարզում և ամենապրիմիտիվ տվյալներին չենք տիրապետում: Պետք ա սկսենք ստեղից: Այսինքն՝ մենք չգիտենք՝ ինչ ա կատարվում, ուզում ենք ինչ-որ բան անե՞լ: Տենց չի լինում»,- ասել է Փաշինյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին