▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդիկ շատ մեծ հույսեր ունեն, որ ես դիմում կգրեմ, բայց ես չեմ գրել. Արամ Սիմոնյան

armlur.am-ը գրում է.  Տեւական ժամանակ է, ինչ համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Ըստ որոշ տեղեկությունների` նա Հայստանում նոր քաղաքական իրավիճակի հետ կապված մտադիր է հրաժարական տալ` ազատվելով ռեկտորի պաշտոնից:

 

 

 

 

 

 

 

 

 

Սակայն Արամ Սիմոնյանը այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցը լսելուց անմիջապես հետո արձագանքեց. «Սուտ եւ կեղծ լուրեր են: Այդպիսի բաներ չկան: Այդ մարդիկ շատ մեծ հույսեր ունեն, որ ես դիմում կգրեմ, բայց ես չեմ գրել եւ չեմ էլ պատրաստվելու գրելու: Ոչ, ես ընտրված ռեկտոր եմ եւ ունեմ իմ ժամկետը»:

Հիշեցնենք, թավշյա հեղափոխությունից հետո Արամ Սիմոնյանի դեմ «ԵՊՀ ռեսթարթ» նախաձեռնությունը բողոքի ակցիաներ էր անցկացնում` պահանջելով ռեկտորի  հրաժարականը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին