▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

2 կոպեկի համար ձեր ծնողներին էլ կծախեք, եկել եք բարոյականության դասեր ե՞ք տալիս․ Բաբկեն Թունյան

Կլիմայի փոփոխությունը հարվածեց երկրի սրտին. Տիգրան Ավինյան

14-ամյա Միքայելն աղբից մաքրել է Գյումրու «Ավտոկայան» տնակային ավանի մի հատվածը

Մայր ու դուստր որոնվում են որպես անհայտ կորած

Ողբերգական վթարից մահացած զինծառայողը չի ցանկացել գնալ Արցախ. նա պատմել է, որ «Կամազը» լավ վիճակում չի եղել



2018-11-08 20:21:43

armtimes.com-ը գրում է. Երեկ ողբերգական ավտովթարից մահացած զինծառայողներից մեկը՝ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, շարքային Էդգար Հունանյանը չի ցանկացել գնալ Արցախ՝ զորավարժանքների, քանի որ «Կամազը» լավ վիճակում չի եղել:

Այս մասին մեր զրույցում պատմեց նրա մտերիմ անձանցից մեկը, որը չցանկացավ հրապարակել իր անունը: Նա մեր զրույցում պատմեց, որ մոտ մեկ ամիս առաջ խոսել էր Էդգարի հետ, նա ասել էր, որ գնալու են Արցախ՝ 40 օրով. «Հոկտեմբերի 13-ին խոսում էինք, ասել էր, որ գնալու են Ղարաբաղ՝ 40 օրով, բայց չգիտի՝ երբ կոնկրետ, ուղղակի ասել են, որ պատրաստ լինեն, ու հետո ասեց, որ ինքը չի ուզում գնա ու աշխատանքներ ա տանում, որ չգնա, որովհետեւ էդ կամազը լավ վիճակում չի, վախենում ա՝ կփչանա»,- մեր զրույցում պատմեց Էդգարի մտերմուհին: Վերջինս նշեց, որ վերջին անգամ Էդգարի հետ խոսել էր կիրակի օրը. այդ օրն էլ զինծառայողը տեղեկացրել էր, որ երեքշաբթի գնում են Արցախ:

 

 

 

 

 

Վերջինս չգիտեի՝ արդյոք Էդգար Հունանյանը «Կամազի» տեխնիկական խնդիրների մասին զեկուցե՞լ էր վերադասին, թե՝ ոչ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ համարանիշներով ավտոմեքենան  Գորիսից դեպի Կուբաթլի ճանապարհին վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 4 զինվոր մահացել է:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.