▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բուհից մկան նման կրող որոշ կազմակերպիչներ չե՞ն ազդում կրթության որակի վրա. Արայիկ Հարությունյան

 


ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Հայաստանում կրթության որակին:

«ՀՀ-ում կրթությունը պետք է լինի ներառական և արդար, և այն, ինչ արել ենք այս 6 ամիսներին, միտված է դրան: Կրթությունը պետք է հասանելի լինի բոլորին, ոչ թե փոքրաթիվ խմբերին, որոնք ունեն հնարավորություններ»:

Ըստ նախարարի պաշտոնակատարի` նախկինում ունեցել ենք ոլորտի մարդիկ, որոնք առաջնորդվել են բացառապես իրենց անձնական շահերով:

«Կրթական ոլորտի ղեկավարի գործունեության արդյունքը վատ առումով եղել է այն, որ այդ ղեկավարի զավակը գնացել է մասնավոր դպրոց: Դա, ըստ էության, նույնն է, որ մեր Պաշտպանության նախարարի որդին ծառայի օտար բանակում, նույնն է, որ առողջապահության նախարարը մինիմալ առողջապահական կարիքները հոգա օտար երկրներում: Այ էս ա եղել նախկինում մեր կրթության վիճակը, և ես ուրախությամբ պետք է ասեմ, որ վեց ամսում հաջողվել է լուրջ քայլեր անել»:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին