▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դուք ոստիկանության գնդապետ եք սպանել». Էդմոն Մարուքյանը՝ Վարուժան Ավետիսյանին

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանի հարցն անցումային արդարադատության վերաբերյալ զարմացրեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանին։ Նա հիշեցրեց, որ «Սասնա ծռերն» ազատության մեջ են հայտնվել այն դատարանի կողմից, որն այսօր գործում է։

 

 

«Ձեր խմբավորումը ոստիկանության գնդապետ է սպանել, ոստիկաններ են զոհվել, արդյոք դուք հաշտվե՞լ եք հանրության հետ։ Ձեր զղջանքի խոսքը չեմ լսել»,– ասաց նա։

 

 

Վարուժան Ավետիսյանն ընդհատեց Մարուքյանին՝ հայտարարելով, որ իրենք կողմ են, որ անցումային արդարադատությունն իրենց էլ վերաբերի. «Ժողովուրդը գիտի՝ ով ում է սպանել... անցումային արդարադատությունը բոլորին թող վերաբերի, նաեւ ձեզ պետք է վերաբերի, որովհետեւ ձեր կրավորական կեցվածքով լեգիմիտացրել էիք նախորդ իշխանություններին»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին