▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ-ում քվորում չկա. օրակարգում ՀՀԿ-ական Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն է

 

Ազգային ժողովում շարունակվում է քառօրյա նստաշրջանը, սակայն քվորում չապահովվեց և այսօր էլ նիստը չկայացավ: Քվորում ապահովելու համար անհրաժեշտ է, որ 53 պատգամավոր գրանցված լինի, սակայն գրանցվել էր 8 պատգամավոր։ 

 

Այսօրվա նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ներառված էր նաեւ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացված միջնորդության քննարկումը, որը վերաբերում է ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանի հանդեպ քրեական հետապնդման հարուցմանը, ինչպես նաեւ  կալանքը որպես խափանման միջոց կիրառելուն համաձայնություն տալու մասին հարցը:

 

 

 

Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանին վերագրվում է պետական ծառայության և տնտեսական գործունեության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցանքների կատարում:  Դատախազությունից հայտնում են, որ  քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրելու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման համար՝  190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին