▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Հակոբյանը արաբական Al Jazeera հեռուստաընկերությանը պատմել է թավշյա հեղափոխության մասին

Դեկտեմբերի 6-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել արաբական Al Jazeera հեռուստաընկերությանը, որը վավերագրական ֆիլմ է պատրաստում Հայաստանում գարնանը կայացած թավշյա հեղափոխության մասին:

 

 

Հարցազրույցի ընթացքում Աննա Հակոբյանը պատմել է հեղափոխության օրերին իր ապրումների, վախերի ու վստահության մասին, որ այս անգամ ժողովրդի պայքարն ավարտվելու է հաղթանակով: Աննա Հակոբյանը նշել է, որ առաջին իսկ օրվանից հավատացել է ամուսնու՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղթանակին, իսկ հեղափոխության օրերին, հանրահավաքներից մեկի ժամանակ լսելով Նիկոլ Փաշինյանի ելույթը, համոզվել է, որ պահը բեկումնային է և հետադարձի ճանապարհ այլևս չկա:

 

 

Al Jazeera հեռուստաընկերության նկարահանած վավերագրական ֆիլմը եթեր կհեռարձակվի 2019 թվականի հունվարին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին