Քիչ առաջ (ոչ աշխատանքային ժամի) «Իմ քայլը» դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Պապիկյանը ոստիկանների և մի խումբ անհայտ անձանց հետ ներխուժել է «ՄԵՆՔ» դաշինքի կենտրոնական գրասենյակ և փորձել հաշիվներ մաքրել:
Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է «ՄԵՆՔ» դաշինքի պատգամավորի թեկնածու Սևակ Մելքոնյանը: «Վերջիններս անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել գրասենյակում գտնվող անձանց հանդեպ, առանց որևէ թույլտվության նկարահանել են գրասենակում եղած աշխատանքային քարտեզները, որոնց վրա պատկերված է «ՄԵՆՔ» դաշինքի երթուղիները, քարոզչական նյութերը, նկարահանել ակտիվիստներին…
Այս առիթով «ՄԵՆՔ» դաշինքը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն»,-հավելել է Սևակ Մելքոնյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեսրոպ Պապիկյանը հայտարարել էր, որ «ՄԵՆՔ» դաշինքի անդամներն այսօր հարձակվել ու ծեծել էին իր թիմի անդամներից մեկին: