▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է. Արթուր Վանեցյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է դատարանի որոշմամբ: «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում այս մասին ասել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

«Որքան գիտեմ՝ նա գտնվում է Երևանի Կենտրոն քրեակատարողական հիմնարկում»,- ասել է Վանեցյանը:

Հարցին, թե արդյոք տեղյակ է՝ քննիչն այցելե՞լ է Ռոբերտ Քոչարյանին, ԱԱԾ տնօրենը պատասխանեց՝ տեղյակ չէ:

 

 

Հատուկ քննչական ծառայությունը ստացել է սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցով դատարանի որոշումը և ուղարկել կատարման, «Ազատությանը» փոխանցել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը այսօր հարվիրած ասուլիսում հայտարարեց, որ երկրորդ նախագահը ինքնուրույն որոշել է գնալ «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ և սպասում է, որ քննիչը բերի համապատասխան որոշումը:


 

Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ պաշտպանական կողմի բերած բողոքների վերաբերյալ որոշումը, ըստ որի առաջին ատյանի դատարանի որոշումը մնաց ուժի մեջ, ըստ դատարանի` Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումից հետո նրա պաշտպանները մամուլի ասուլիս են հրավիրել։

Կարդացեք նաև՝ Մարտի 1-ին գլխավոր կազմակերպիչը փորձում է մաքրվել արյունից եւ ինձ մեղավոր նշանակել. Քոչարյանի հայտարարությունը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին