▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք ենք տխուր, դուք չեք տխուր...Նիկոլ Փաշինյանն՝ Արարատ Միրզոյանին

 

 

Կառավարության այսօրվա` հունվարի 10-ի նիստում,  ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միզորյանը, ով այսօր ԱԺ պատգամավորի մանդատ է ստանալու, շնորհակալություն հայտնեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

«Շնորհակալ եմ պարոն վարչապետին ու կառավարության մյուս գործընկերներին այս ընթացքում հրաշալի համագործակցության համար: Ուզում եմ ասել, որ մեր բոլորի համար սա հսկայական փորձառություն էր ու շատ պատասխանատու աշխատանք», - ասաց Արարատ Միրզոյանը։

 

 

 

 

 

 

 

 

 

«Անշուշտ, դեռ հաշվետվության շատ առիթներ կլինեն, բայց հույս ունեմ, որ իսկապես, պատվով կատարել ենք մեր առջեւ դրված բոլոր խնդիրները: Տխրելու առիթ չկա, քանի որ անցնում ենք շատ պատվաբեր աշխատանքի՝ ԱԺ պատգամավորի եւ շարունակելու ենք ծառայել Հայաստանի Հանրապետությանը»,-ասաց Արարատ Միրզոյանը:

«Դուք չեք տխրում, մենք ենք տխրում», - արձագանքեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

 

Կառավարության այսօրվա նիստում քննարկվել և ընդունվել է նաև «Գույքը որպես նվիրատվություն ընդունելու և ՀՀ Տրանսպորտի կապի և ՏՏ նախարությանը ամրակցելու մասին» որոշման նախագիծը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին