▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չկա պահանջ, որ պետք է ձեռք բերել միայն ՊՈԱԿ-ի ՀԴՄ-ները. ՊԵԿ նախագահ

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, անդրադառնալով նոր սերնդի ՀԴՄ սարքերի գնի հետ կապված հարցին, ասաց, որ Հայաստանում ՀԴՄ նոր սերնդի սարքերը վաճառվում են ինքնարժեքից 2000 դրամ թանկ:

 

 

«Սոցիալական կայքերում գրում են, որ նույն հսկիչ դրամարկղային մեքենան` օրինակ, Արաբական Միացյալ Էմիրություններում արժի 50-ից 60 դոլար: Ես ուզում եմ, որ մենք ազնիվ լինենք եւ համադրությունն անենք համադրելի երևույթների միջեւ: Նոր սերնդի ՀԴՄ-ն սա է՝ մենք կիրառում ենք մի մեքենա, որի նկատմամբ տեխնիկական պահանջներ են սահմանվել: Ցանկացած մեքենա, որը տեխնիկական պահանջներին բավարարում է, կարող է բերվել, միանալ համակարգին ու գործարկվել: Չկա պահանջ, որ պետք է ձեռքբերել միայն ՊՈԱԿ-ի ՀԴՄ-ները»,- ասաց նա:

Անանյանի խոսքով՝ ՀԴՄ-ի ինքնարժեքը 158.000 դրամ է, վաճառքի գինը՝ 160.000 դրամ է: Բացի այդ տրված է հնարավորություն մինչեւ 2 տարի տարաժամկետ վճարման գրաֆիկով վճարել սարքի դիմաց:

 

 

«Ցանկացած ՀԴՄ, որը կունենա օրենքով սահմանված տեղեկատվությունը պարունակող կտրոնների տրամադրման ֆունկցիա, էլեկտրոնային հարկային հաշիվներ դուրս գրելու հնարավորություն, իդենտիֆիկացիոն քարտերը կարդալու հնարավորություն, կարող են բերվել ու գործարկվել»,- նշեց ՊԵԿ նախագահը:

Աղբյուր՝ armtimes.com

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին