▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փոքրիկ երգիչների» տարածքի հարցը լուծվել էր դեռ մինչև փլուզումը. Տիգրան Վիրաբյան

 

 

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն ասում է, որ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից համայնքի «Փոքրիկ երգիչներ» երգչախումբը գտնվել է հոգածության ներքո, տնօրինության հետ քննարկվել է ժամանակավորապես երգչախմբի գործունեությունը Արամի 23-ի վթարային շինությունից տեղափոխելու հարցը:

Հունվարի 11-ի դրությամբ արդեն պայմանավորվածություն կար տարածքի ընտրության հարցում, փոխքաղաքապետի առաջարկով երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանն ընտրել է «Փոքրիկ երգիչների» աշխատանքի համար հարմար պայմաններով տարածք, որի վարձակալության գումարը պարտավորվել է վճարել «Հին Երևան» նախագծի շրջանակներում տարածքն իրացնող կազմակերպությունը:

 

Տեսանյութը՝ Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից

 

Հիշեցնենք, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ասում է՝ Արամի 23-ի պատի փլուզումը խորհրդանշական էր, որովհետեւ բավական անկազմակերպ եւ անտրամաբանական քաշքշուքների հետեւանք էր: Ըստ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի, շուրջ երեք ամիս քննարկվել է Արամի 23-ի՝ հարակից շինհրապարակին հպվող պատը ամրացնելու հարցը, ներկայացվել են նախագծեր, որոնք մշակույթի նախարարության կողմից չեն հաստատվել: 

Հավելենք, որ նոյեմբերին այցելելով «Հին Երևան»  ծրագրի տարածք, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եղել էր նաև Արամի 23 հասցեում գտնվող «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա հասարակական կազմակերպությանը պատկանող պատմամշակութային հուշարձան-շենքում, որի պատերից մեկը «Հին Երևան» ծրագրի շրջանակում իրականացված հողային և շինարարական աշխատանքների հետևանքով փլուզման վտանգի տակ էր: 

 

 

Կարդացեք նաև՝

«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի շենքը փլուզվել է

Կարդացեք նաև՝

«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի սաները պահանջում են վերականգնել երգչախմբի շենքը 

Կարդացեք նաև՝

Հայաստանը փոսերից հանելը մեր հիմնական առաքելությունն է. Նիկոլ Փաշինյանը՝ «Հին Երևան»-ում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին