▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող քաղաքացիներն երթ են անցկացրել Երևանում

Գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը քննող դատավոր Արսեն Նիկողոսյանը մերժել է փաստաբանների իրեն ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։   Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող քաղաքացիներն երթով շարժվել  են դեպի Արշակունյաց փողոց, նրանք մտադիր էին փակել Արշակունյաց պողոտան։ Նրանք վանկարկում են «Ամոթ, ամոթ»։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բողոքի ակցիան հսկում են մեծ թվով ոստիկաններ։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։

 

 

Հիշեցնենք նաև, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ:

 

 

 

 

 

 

 

 

Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին