▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

3 միլիարդ հատկացնում ենք, որ այդ թեման փակենք մեկընդմիշտ. Նիկոլ Փաշինյանն՝ աղետի գոտու վերացման մասին

Փաշինյանը պետք է բոլորին ձգի․ Քաղցրաշենցիները կառավարության շենքի դիմաց էին ոռոգման ջրի հարցով

Ամուլսարի դեմ պայքարին գնալով ավելի քիչ մարդ է մասնակցում

Ես ամաչում եմ, որ դուք մի քանի տարի եղել եք իմ հայրենիքի վարչապետը.Գեղարքունիքի մարզպետը՝ Հրանտ Բագրատյանին

«Ժառանգությունը» Նիկոլ Փաշինյանից տեղեկանք է պահանջում՝ 50 հազար աշխատատեղ ստեղծելու մասին



2019-04-15 12:35:41

 

«Ժառանգություն» կուսակցությունը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը ներկայացնում ենք.

 

 

 

 

 

 

 

 

 

«Հարգելի պարոն վարչապե՛տ, ապրիլի 11-ին ելույթ ունենալով ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում՝ Դուք հայտարարեցիք, որ Ձեր իշխանության օրոք Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է 50 հազար աշխատատեղ։ Սա չափազանց պատասխանատու եւ մեր պետության ու քաղաքացու համար մեծ կարեւորություն ունեցող պնդում է, որից էապես կախված է հայրենի կառավարության սոցիալական քաղաքականության հանդեպ վստահության աստիճանը:

«Ժառանգություն» կուսակցությունը, որպես ՀՀ քաղաքացու տեղեկացվածության եւ իրազեկման սահմանադրական իրավունքի հետեւողական պաշտպան, խնդրում եւպահանջում է, որ Դուք ներկայացնեք նոր բացված այս 50 հազար աշխատատեղերին վերաբերող տեղեկանք, որն ըստ ամենայնի Ձեզ համար արդեն պետք է կազմած լինեին կառավարության պատկան ատյանները: Մենք ՀՀ վիճակագրության կոմիտեի հրապարակված նյութերում չգտանք հավաստումը Ձեր նշած նորահայտ աշխատատեղերի, ավելին՝ փետրվար ամսվա պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում աշխատունակ բնակչության 20,8 %-ը՝ 228,8 հազար մարդ գործազուրկ է, որը նախորդ ամիսներին արձանագրված ցուցանիշերից գրեթե չի տարբերվում: Արդյունաբերությանը եւ տնտեսության այլ ոլորտներին վերաբերող վերլուծականներն էլ փաստում են, որ շատ ճյուղերում, մասնավորապես՝ մետաղագործության եւ հանքարդյունաբերության մեջ, ունենք ցուցանիշերի ակնհայտ անկում, որը բնականաբար ուղեկցվել է աշխատատեղերի փակմամբ:

 

 

 

 

 

 

 

 

Լիահույս ենք, որ ի հաստատումն Ձեր ղեկավարած կառավարության աշխատանքի թափանցիկության հռչակված սկզբունքի, կհրապարակեք տեղեկանք, որից ՀՀ քաղաքացիների համար պարզ կդառնա, թե քանի աշխատատեղ է իրականում բացվել, տնտեսության որ ոլորտներում է գրանցվել նման առաջընթաց: Ինչպես նաեւ ակնկալում ենք համապատասխան տեղեկատվություն, թե որքան աշխատատեղ  է փակվել ձեր կառավարության գործունեության ընթացքում: Հասարակությանը կողմնորոշելու հրապարակային այլ մեթոդները համոզիչ չեն, եւ չեն կարող ՀՀ քաղաքացիների բոլոր շերտերի համար բացահայտել, թե որքանով է արդյունավետ տնտեսական հեղափոխության նոր քաղաքականությունը բնակչության զբաղվածության ոլորտում:

Ակնկալելով Ձեր պատասխանը՝ հարկ ենք համարում հիշեցնել, որ ՀՀ նախորդ իշխանությունները եւս տրվում էին իրականության առասպելականացման գայթակղությանը, ինչպես, օրինակ, Սերժ Սարգսյանը, որը հայտարարում էր Հայաստանում 4 մլն բնակչության տեսլականը, տնտեսական աճի բարձր տեմպերը, բայց այդ առասպելականացումը հանգեցրեց նրանց իշխանության վարկաբեկմանը եւ, ի վերջո, ժողովրդական հեղափոխությանը»:

 

«Ժառանգություն» կուսակցության վարչություն







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.